Հայաստանի միակ ԵԼՔ֊ը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սույն թվականի հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, Լոս-Անջելեսի Իրանահայ Միության դահլիճում տեղի կունենա հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ելույթ կունենամ ես և Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը: Կներկայացնենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԵԼՔ դաշինքի ծրագրերը, սիրով կլսենք սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կարծիքներն ու առաջարկները: Հայաստանի ճակատագրով մտահոգ և մեր երկրի զարգացման նոր հորիզոններ փնտրող մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք այս հանդիպմանը՝ Լուսավոր Հայաստան, Հանրապետություն և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունների կողմից ձևավորած ԵԼՔ դաշինքի առաջիկա անելիքներին ծանոթանալու և հետագա գործողությունները քննարկելու համար: Մենք հավատում ենք հայության միասինական ուժին և սիրով կսպասենք առաջիկա հանդիպմանը:
Անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում ենք ապրում, Հայաստանը բոլորիս պետությունն է:
Եկեք ՄԻԱՍԻՆ ԳՏՆԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵԼՔԸ
Բաժին: featured, Տեսանյութեր