Հայ ժողովրդին այս պայմաններում մի բան է պետք` ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆ ընդդեմ բոլոր մարտահրավերների

10/03/2022
Ադրբեջանը, օգտվելով ռուս – ուկրաինական պատերազմից, գիտակցելով, որ ամբողջ աշխարհի ուշադրությունն այնտեղ է և որևէ այլ խնդիր այլ տարածաշրջանում չի կարող շեղել այդ ուշադրությունը, ամենօրյա ռեժիմով դիմում է սադրանքների. մեկ կրակում է Երասխի ուղղությամբ, որտեղ զոհ ու վիրավոր ունեցանք, հետո կրակում Արցախի խաղաղ բնակչության ուղղությամբ և բարձրախոսով ասում հեռացեք, հիմա էլ թույլ չի տալիս պայթեցված գազատարը նորոգվի` Արցախն առանց գազի թողնելով:
Այս այլանդակությունները դեռևս ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին եմ կանխատեսել, այս ամենն անխուսափելիորեն տեղի է ունենում:
Այս պայմաններում մենք պետք է հասկանանք, որ հույսներս պետք է միայն մեզ վրա դնենք, որևէ երրորդ ուժ այս խառը աշխարհում մեր խնդիրներով չի զբաղվելու, որևէ երրորդ ուժ մեր թշնամիների և հարևանների հետ մեզանից լավ չի բանակցելու և մեր շահերը չի պաշտպանելու:
Հայ ժողովրդին այս պայմաններում մի բան է պետք` ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆ ընդդեմ բոլոր մարտահրավերների և, որքան էլ որ գայթակղությունը մեծ է, չտրվել մեզ հետ կապ չունեցող աշխարհաքաղաքական օրակարգերին: Միայն այդպես կարող ենք մեր իրավունքներն ու շահերը պաշտպանել:

Բաժին: featured