Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վանաձորցիների խնդիրները կհնչեցնի ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում

15/08/2013

Սեպտեմբեր ամսին կվերսկվի ԱԺ աշնանային նստաշրջանը և այդ ընթացքում Էդմոն Մարուքյանը շնորհիվ բակային հանդիպումների ընթացքում համայնքային ու հանրապետական բնույթի խնդիրների հավաքագրման, հավուր պատշաճի պատրաստվում է երկրի ամենաբարձր ամբիոններից հնչեցնել բնակիչների խնդիրները: Բակային հերթական հանդիպմանը ևս վանաձորցիները իրենց գոհունակությունը հայտնեցին Էդմոն Մարուքյանին պատգամավորական մեկամյա ակտիվ և արդյունավետ գործունեության համար: Բնակիչներին ամենաշատը մտահոգում էր առկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ամենաչսպասված անակնկալ հյուրի՝ գազի գնի թանկացման հարցը: Պատգամավորը կիսելով նրանց մտահոգությունը՝ ցավով նշեց, որ էժանացման մասին խոսք լինել չի կարող, սակայն արդեն հաստատված սակագինը հավանաբար շուրջ 5 տարի կպահպանվի:

Բաժին: Հետընտրական հանդիպումներ