Author Archive: edd
ՀՀ-ն ունի կադաստրի վկայական, պետք է լրացվի. Բորելը ճիշտ էր ասում
Կարևոր զրույց՝ վերջին շրջանի գրեթե բոլոր կարևոր թեմաներով:
Հայաստանի նոր ինքնությունը ձևավորվում է շատ ցավոտ ճանապարհով
Խոսել ենք Ադրբեջանի վերջին հարձակումների և բանակցային գործընթացի մասին։
ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ, ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ներկայացրել է Երևանի զարգացման «10 առաջնահերթ առաջարկ» ծրագիրը։
Երևանի զարգացմանը միտված 10 առաջարկները ներկայացնված են ստորև, իսկ առաջիկայում տեսանյութերի միջոցով կներկայացվեն իրագործման մանրամասները. – Համատիրությունների վերացում – Մյասնիկյան պողոտայի բեռնաթափում՝ դարձափոխային երթևեկության միջոցով – «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի բեռնաթափում՝ նոր էստակադի միջոցով – Դավթաշենի կամրջի բեռնաթափում՝ Վաղարշյան – Կոմիտաս խաչմերուկի նոր էստակադի միջոցով – Փոքր կենտրոնի բեռնաթափում՝ նոր վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների միջոցով – […]
Հանդիպել ենք Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Այսօր Լուսավոր Հայաստան Կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանի հետ հանդիպել ենք Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցեր։
Ներկայացրել եմ Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները
Մայիսի 26-28-ը Ստոկհոլմում անցկացվող` Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) կոնգրեսում կազմակերպված «Պատերազմն Ուկրաինայում և դրա հետևանքները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները: Ներկայացրել եմ նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները, հայ ռազմագերիների վերադարձի, օրեր առաջ երկու զինծառայողների առևանգման դեպքի, 2021-ից մինչ […]
Սոթքում փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը. Մարուքյանը՝ Պատելին
Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական չսադրված հարձակումը, որը հայտնի է ԴԱԻՇ-ի նման մարտական վարքագծով։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը, թե Սոթքի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Մարուքյանը նաեւ նշել է. «Հայկական բանակը ձեռնարկեց անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու […]
Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ։ Ես կրկին հիշեցնում եմ, որ ոչ մի ներքին հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ պետություններ չեն զբաղվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան տասնամյակներ շարունակ բանակցել են այդ հարցի […]
Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամներ Անի Սամսոնյանի և Դավիթ Խաժակյանի հետ Թբիլիսիում մասնակցել ենք Պոտսդամի գործընթացի շրջանակներում տարածաշրջանային քննարկման:
ԼՀԿ կողմից ներկայացվել են Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային խնդիրները, ինչպես նաև Լաչինի միջանցքի տևական բլոկադայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը: «Տարածաշրջանային զարգացումներ և հարավային կովկասի կուսակցությունների օրակարգը ԱԼԴԵ-ում» թեմայով քննարկման մասնակիցներ են նաև Վրաստանի և Ադրբեջանի ազատական կուսակցությունները: