Author Archive: edd
Հայտարարություն վարկերի սառեցման մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը մայիսի 12-ին տեղացած առատ կարկուտի հետևանքով տուժած Արմավիր և Արագածոտն մարզերի գյուղացիների խնդրանքով ՀՀ Կենտրոնական բանկին ուղղված վարկերի սառեցման միջնորդության և ԿԲ-ից ստացված պատասխանի վերաբերյալ: 21/05/2013թ.
Ընտրողների ցուցակների հրապարակման մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցադրումներն ու ելույթը ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակման վերաբերյալ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին: 21/05/2013թ.
Էդմոն Մարուքյանը համոզված է, որ ժողովրդի ընտրյալը պետք է ականջալուր լինի քաղաքացիների խնդիրներին
Հետընտրական հանդիպումները բնակիչների հետ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հավաստմամբ արդյունավետ են և անհրաժեշտ: Պատգամավորը նպատակ ունի վերացնել ժողովրդի շրջանում ձևավորված համոզմունքը՝ թե իրենց ընտրյալին նույնիսկ հեռուստացույցով չեն տեսել, էլ չենք խոսում այցելություններից ու հանդիպումներից: Էդմոն Մարուքյանի հերթական հանդիպման մասին՝ ներկայացվող տեսանյութում:
Պատգամավորը ԿԲ-ին խնդրում է սառեցնել գյուղացիներին տրամադրած վարկերը
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ խնդրելով առևտրային բանկերի հետ քննարկել կարկուտից տուժած գյուղացիներինտրամադրված վարկերի սառեցման հարցը:
Էդմոն Մարուքյանը հանդիպեց բուժաշխատողների հետ
ԱԺ թիվ 30 ընտրատարածքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնում հանդիպեց բուժաշխատողների հետ: Մայիսի 6-ին լրացավ Էդմոն Մարուքյանի պատգամավորական գործունեության մեկ տարին, որը նա համարում է քաղաքական կայացման շրջափուլ և պատրաստվում է այդ հիմքի վրա կառուցել հետագա գործունեությունը՝ բարձրացնելով առավել լուրջ ու համազգային հարցեր:
Էդմոն Մարուքյանը Վանաձորի թիվ 4 դպրոցի ուսուցիչների հետ զրուցել է դպրոցի խնդիրներից
Հանդիպումները շարունակվում են…հերթական հանդիպումը Վանաձորի թիվ 4 դպրոցում:
Բակային հերթական հանդիպմանը ԱԺ պատգամավորը ուրախալի լուր հայտնեց վանաձորցիներին
Հայոց մայիսյան եռատոներին նվիրված համաքաղաքային հանդիսություններին մասնակցելուց հետո ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կրկին վերսկսեց հետընտրական հանդիպումները: Տարբեր հիմնարկ ձեռնարկություններում ունեցած զրույցներին զուգահեռ նվազ արդյունավետ չեն անցնում նաև բակային հանդիպումները: Բնակչության համար ստանձնելով միջնորդի պարտավորություն՝ Էդմոն Մարուքյանը չի խուսափում նաև միջամտել համայնքային կարևորության, տեղական բնույթի հարցերի քննարկմանն ու լուծման ուղիների որոնմանը: Տասնյակ խնդրանքներն ու բողոքները նրա […]
Էդմոն Մարուքյանը տեղեկանում է տարբեր ոլորտներում առկա խնդիրներին
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետընտրական հանդիպումները շարունակվում են: Բակերում, ուսումնական հաստատություններում, տարբեր հիմնարկ ձեռնարկություններում Էդմոն Մարուքյանը համառոտ ներկայացնում է օրենսդրի իր մեկամյա գործունեությունը և տեղեկանում առկա խնդիրներին՝ իր աշխատանքային նոր ծրագիրը ձևավորելու, Վանաձորցիների խնդիրները հնարավորինս շատ ու հաճախ բարձրացնելու և դրանց իրագործմանը հետևողականորեն նպաստելու համար:
Էդմոն Մարուքյանը հերթական հանդիպումն ունեցավ թիվ 6 դպրոցի աշխատակազմի հետ
Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 դպրոցի լավագույն շրջանավարտ՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական հանդիպումն ունեցավ դպրոցի աշխատակազմի հետ: Ուսուցիչների հավաստմամբ դեռևս աշակերտական տարիներից Էդմոն Մարուքյանն աչքի էր ընկնում ըմբոստ և արդարամիտ բնավորությամբ, տարաբնույթ միջոցառումներին մշտապես մասնակցում, հանդես էր գալիս խելամիտ առաջարկություններով: Հիշողությունները հանդիպումն առավել մտերմիկ դարձրին, սակայն Էդմոն Մարուքյանը խոսեց նաև նպատակների, իր գործունեության […]



