Բաժին: featured
Հայաստանից պետք է մեկ միասնական ուղերձ հնչի:
Խոսել ենք վերջին օրերին խորհրդարանում տեղի ունեցած քնվեարկութնունների, օրենսդրական կարևորագույն փոփոխությունների, այդ ընթացքում ընդդիմադիր խոսքի բացակայության, ինստիտուցիոնալ ընդդիմության կողմից միջազգային դերակատարներին և Հայաստան այցելած տարբեր երկրների ղեկավարներին և առանցքային պաշտոնյաներին ուղղված ոչ ճիշտ ուղերձների, ինչպես նաեւ արտաքին մարտահրավերների մասին։
Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը։
Վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ։ Եվ սա չափազանց կարևոր քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Պետք է գիտակցել, որ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու՝ հատկապես հաշվի առնելով նաև վերջին պատերազմի իրողությունները։ Կարևոր է, որ […]
Այսօր ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը ցնցված է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանությունից։
Որպես հայ-ճապոնական խորհրդարանական բարեկամական խմբի երկարամյա անդամ, կարող եմ ասել, որ նրա վարչապետության տարիներին հայ – ճապոնական հարաբերությունները միայն զարգացել են, և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն է բացվել։ Քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական և քաղաքակիրթ ճանապարհով։ Ցանկացած բռնություն, բնականաբար, դատապարտելի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Հայաստանում Ճապոնիայի դեսպանին և ճապոնացի ժողովրդին։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Բացի հայ ազգի անցած ճանապարհից և ապագայի հորիզոնից, դեպի ուր ձգված են մեր հայացքները, բոլորիս միավորում է նաև հայոց պետության Սահմանադրությունը։ Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ այսօր ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել ազգային երազանքների կատարման ակնկալիքով ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կարևորությունը։ Մարդկության պատմությունն է ցույց տվել` այս արժեքային […]
Սա խորհրդարանական կառավարում չի, ավելի շատ վարչապետական կառավարում ունենք
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին
ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից։
Սիրելի’ հայրենակիցներ, ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից։ Այս նախագծի ընդունմամբ կլուծվի մեր կողմից արդեն մի քանի տարի բարձրացվող խնդիրը, որի պատճառով ՀՀ-ում ստացված վարորդականներով մեր հայրենակիցները երկար ժամանակ չեն կարողացել ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում։
ՌԴ-ի ձեռքին է Լաչինը, ո՞նց է ՀՀ-ն հանձնում․ դուրս կգան այնտեղից, երբ ՀՀ-ն կառուցի իր ճանապարհը
Դադարեցրե՛ք Ադրբեջանի լոբբիստի աշխատանքը ՀՀ-ում․ կոնկրետ մարդկանց միջոցով սրսկում է իր թեզերը՝ բացելու ՀՀ-ի խաղաքարտերը:
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 30 տարեկան պետություն է։
Այդ 30 տարիներից շուրջ 20 տարին ՀՀ արտգործնախարար են եղել երկու անձ, ովքեր արդեն երկար ժամանակ է, ինչ մշտապես չեն բնակվում Հայաստանում։ Ինչո՞ւ եմ այս հարցին անդրադառնում, որովհետև ուզում եմ բացառենք Հայաստանին որպես խոպան կամ ապագայում բնակվելու վայր չհամարող անձանց լինելը այնպիսի վճռորոշ պաշտոններում, ինչպիսին որևէ բնագավառի նախարարն է: Առավել ևս խոսքը վերաբերում է երբեմնի […]
Ժողովրդավարական հասարակությունում ԶԼՄ-ներն սպասարկում են տվյալ հասարակությանը։
Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ հայտարարել են, որ բոյկոտում են վարչապետի մամուլի ասուլիսը՝ հարցեր չուղղելով` այն պատճառաբանությամբ, որ ասուլիսի համար սխալ ֆորմատ է ընտրված։ Ժողովրդավարական հասարակությունում ԶԼՄ-ներն սպասարկում են տվյալ հասարակությանը։ Վստահ եմ, որ կան բազմաթիվ սուր հարցեր, որոնք հուզում են մեր հասարակությանը և դրանք կարելի է բարձրաձայնել։ Սակայն մեր մի շարք ԶԼՄ-ներ որոշել են բոյկոտել […]
Պետք է ամեն բան անել դեռևս չբարեփոխված ոլորտներում նույնպես առաջընթաց գրանցելու համար և դա ծառայեցնել Հայաստանում ապրող մարդու կյանքի որակի բարձրացմանը։
Հունիսի 20-ին ԵՄ խորհրդարանում «Renew Europe» խմբակցության կողմից կազմակերպված ամենամյա հանդիպմանը ներկայացվեցին «Eastern Partnership Index» 2020-2021թթ. տվյալները, ըստ որոնց` Հայաստանը «Ժողովրդավարական իրավունքների, ընտրությունների և քաղաքական բազմազանության» անվանակարգում առաջին հորիզոնականն է զբաղեցնում Արևելյան գործընկերության երկրների ցանկում՝ հետևյալ դասավորությամբ՝ Հայաստան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, Բելառուս։ Առակս ի՞նչ կցուցանե. պետք է ամեն բան անել դեռևս չբարեփոխված ոլորտներում նույնպես […]