Բաժին: featured
Քննարկում ենք Հայաստանի և Արցախի մարտահրավերները
Քննարկում ենք ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության տարելիցին ընդառաջ մեր անելիքները:
Հայաստանի դիվանագիտական ճակատին իմ միանալը մեկ ԵԽԽՎ-ում ինձ ճանաչող մեր թշնամի երկրի պատվիրակներին է անհանգստացրել, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանին ու իր սատելիտներին:
Առավոտյան նկատեցի, որ բազմաթիվ նամակներ եմ ստացել. օգտատերերը գրում են, ասում են Ռոբերտ Քոչարյանին պատկանող 5-րդ ալիքը մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ իմ ելույթներից հատվածներ են, դրվագներ իմ ու Նիկոլ Փաշինյանի, իմ ու Ալեն Սիմոնյանի, իմ ու Սասուն Միքայելյանի խորհրդարանական վեճերից, իմ խոսքերի կոնտեքստից կտրված հատվածներ, իբրև թե մի ահավոր տեսանյութ, որը սեիդովյան հրճվանքով տարածում […]
Հարցազրույցս շատ ծանր են տարել դիզելի խոշոր և մանր մասնագետները
Այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունը շոկային էր բոլորիս համար: Պարտվել էինք և մեզ ջախջախված էինք զգում: Կարճ ժամանակ անց վերագնահատելով եղելությունը որոշեցինք կենտրոնանալ եղածը պահպանելու և ամրացնելու գործին, ոչ թե ինքներս մեզ հիմնավորելու, որ պետությունը ծնկել է: Պատերազմի ավարտից ամիսներ անց անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միջազգային իրավունքի մասնագետներ բերել Հայաստան, որ հիմնավորեն, թե Հայաստանը […]
Հայաստանը չի իջեցնում նշաձողը, մինչև վերջ պայքարելու է Արցախի համար. Էդմոն Մարուքյան
Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, ցանկանում են, որ այդպես լինի և ճանապարհ հարթվի իշխանափոխության համար:
Ընդդիմությունն ուղղակի վախենում է Փաշինյանից, բոյկոտի ողջ նպատակը վաղն ԱԺ-ում նրա հետ չհանդիպելն է:
Խոսել ենք իմ նոր կարգավիճակից, Արցախյան հիմնախնդրից և խաղաղության համաձայնագրի բանակցությունների ընթացքից, ԱԺ-ում այսօր տեղի ունեցող գործընթացներից:
Անհարմար բան ստացվեց.
Արդեն մի քանի ժամ է ընդդիմությունը հայտարարություններ է տարածում, որ ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս իրենց մուտքը Արցախ: Մեկ էլ պարզվեց, որ ՀՀ ԱԳՆ պաշտոնապես մտահոգություն է հայտնում և խաղաղապահներից պահանջում պահպանել 2020թ. նոյմեմբերի 9-ին կնքած պարտավորությունները` անխափան կապ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև:
Պետության կամ ժողովրդի սեփականությունը հանդիսացող հանրային մուլտիպլեքսն օգտագործվում է՝ ժողովրդին պառակտող ու իրար դեմ հանող քարոզչություն է իրականացվում։
Արցախից ինչ վերադարձել եմ, մի միտք է տանջում, և չեմ կարող լռել ու չխոսել այս խնդրի մասին: Մոտ հարյուր արցախցու հետ շփվել եմ և իրենց հուզող հարցերին պատասխանել: Շփման արդյունքում` հասկացա, որ մի շարք պետականաքանդ ձևակերպումներ շատ ամուր շրջանառվում են Արցախում. «Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից», «Արցախը որոշել եք հանձնել Ադրբեջանին», « Հայաստանում չեն ուզում, […]
Մեր պետությունը կապիտուլացված կամ ապագայում անխուսափելի կապիտուլացվող նկարագրողներն թշնամուց ինչո՞վ են տարբերվում:
«Կապիտուլյացիա» վտանգավոր ձևակերպումը, որպես հետպատերազմյան կամ ապագա իրավիճակի նկարագիր մեր քաղաքական գործիչների կողմից և մեր մամուլում ավելի շատ է շրջանառվում, քան թշնամու գործիչների և իրենց մամուլի կողմից: Մեր պետությունը կապիտուլացված կամ ապագայում անխուսափելի կապիտուլացվող նկարագրողներն թշնամուց ինչո՞վ են տարբերվում:
Այսօր Ադրբեջանում հերթական անգամ նշում են հայերի կողմից կատարված ինչ-որ «ցեղասպանության տարելից»:
Վերջին երկու ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ «ցեղասապնության տարելիցն» են նշում: Չի բացառվում, որ տարվա մեջ «ցեղասպնության» հիշատակի այլ օրեր նույնպես ունենան: Ուզում եմ դիմել ադրբեջանցիներին ու ասել, որ ցեղասպանության զոհ լինելը լավ բան չէ. դուք երբևէ հայ ազգի կամ այլ ազգի կողմից ցեղասպանության չեք ենթարկվել, մի’ անդադար ձեզ վերագրեք մի ողբերգություն, որի միջով դուք […]