Բաժին: featured
Խստորեն դատապարտում եմ Թաթուլ Հակոբյանի անձի և նրա գործունեության դեմ սանձազերծված ատելության և սպառնալիքի արշավը:
Այսօր տեղեկացա, որ «Հայկական ուսումնասիրությունների «Անի կենտրոն»-ի համակարգող, «Ալիք Մեդիա»-ի լրագրող Թաթուլ Հակոբյանն ստանում է սպառնալիքներ և դարձել է ուղղորդված ատելության թիրախ` զուտ այն բանի համար, որ ներկայացնում է իր փորձագիտական կարծիքը այսօրվա Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների վերաբերյալ: Հասականելի է, որ այդ սպառնալիքներն ուղղված են լրագրողի, ուսումնասիրողի ազատ խոսքը և այդ խոսքը տարածելուն միտված […]
Խելքի չենք գալու՞ մենք:
Ալիևը կրկին հայտարարություն է անում այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ կամ օրը նշելու պահանջով, ինչը, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի` հայկական կողմի համար եղել է անսպասելի։ Մինչդեռ, Հայաստանում ներքաղաքական իրադարձություններն ու քաղաքական համակարգում առկա քննարկումները անգամ բարձրագույն մակարդակով որևէ կերպ հայկական կողմին չեն ուժեղացնում, այլ նույնիսկ թուլացնում են մեր դիրքերը բոլոր առումներով` մնալով պառակտողական, […]
1988թ. Դեկտեմբերի 7…
Ահավոր, սարսափելի հիշողությունների օր։ Այդ մեծ աղետին զոհ գնացին հազարավոր մարդիկ և հազարներն էլ մնացին անօթևան: Դաժան օրեր քաշեցինք։ Աստված զոհերի հոգիներին հանգստություն տա մեզ էլ կարոտ պահի նման արհավիրքներից…
Շնորհավորում եմ փաստաբանի օրվա առթիվ
Սիրելի՛ փաստաբան գործընկերներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի` փաստաբանի օրվա առթիվ։ Այս դժվարին անցումային փուլում մեր մասնագիտության կարևորությունն ավելի է ընդգծվում, ավելին՝ առանձնահատուկ դերակատարում ստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում։ Այսօր հատկապես մեծ է իրավունքի եւ արդարության շահը ճանաչող ու ամեն ինչից վեր դասող անձանց դերն ու նշանակությունը։ Ժողովրդավար հասարակությունում փաստաբանը պետք է գնահատված ու պաշտպանված լինի։ […]
Այս հարցազրույցը շատ ավելի կհետաքրքրի անգլիախոս սփյուռքի սիրելի հայրենակիցներին
Live Conversation with Edmon Marukyan leader of Bright Armenia
Այսօր հանդիպել եմ Նախագահ Արմեն Սարգսյանին։
Հանդիպման ժամանակ անդրադարձել ենք երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին: Հանրապետության նախագահին ներկայացրել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումներն ու մոտեցումները ներքին և արտաքին մարտահրավերների վերաբերյալ:
Ամենաուժեղ կռվողներն ամենահամեստն են
Վերջին պատերազմից հետո շարունակաբար հանդիպում եմ պատերազմին մասնակցած մեր հերոս տղաներին։ Նրանք հիմնականում չափազանց համեստ ու քչախոս մարդիկ են, սակայն հետաքրքրվելով՝ պարզում ես, որ նրանցից յուրաքանչյուրը թշնամական մի քանի տանկ, ԱԹՍ-ներ և այլ տեխնիկա, թշնամու առնվազն մի քանի տասնյակ զինվոր ոչնչացրած և այլ հերոսություններ գործած զինվորականներ են, ովքեր շատ համեստ են ու զուսպ։ Մտնելով սոցիալական […]