RSSԲաժին: Մամուլ

Մարուքյա’ն ջան, դու Հայաստանում կազինո գնացած կա՞ս. բանավեճ` ԱԺ-ում

04/06/2014

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննվում էր ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Ալեքսանդր Արզումանյանի ներկայացրած` «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:   Պատգամավորներն առաջարկում են ավելացնել վարչարարությունը խաղամոլների հանդեպ, որովհետև բազմաթիվ խաղամոլների ընտանիքներ հայտնվել են սոցիալապես ծանր վիճակում, ընտանիքները քայքայվում են:   Նշենք, որ օրենքով մինչև […]

Շարունակել կարդալ

Ամեն ինչ արվեց, որ Հայաստանը չդառնա Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ

31/05/2014

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: – Պարոն Մարուքյան, Ձեր կարծիքով` մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության ձևավորման խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ինչո՞ւ ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակն այն մասին, որ Հայաստանն այդ կառույցին պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմանների շրջանակում: – Տպավորությունս շատ բացասական է: […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյան. Նազարբաեւի հայտարարությունը ապացույց է՝ եվրոպական ինտեգրացմանը այլընտրանք չկա

30/05/2014

«Ես տպավորություն ստացա, որ Եվրասիական տնտեսական այդ նորաստեղծ միությունը, ըստ էության, ադրբեջանական շահերը սպասարկող կառույցի է վերածվում»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ՝ մայիսի 29-ին, Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ բերած պայմանին, հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պարոն Մարուքյանը նշեց, որ կարծում է՝ շատերն են նման տպավորություն ստացել, […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյան. Ասադի ռեժիմի տապալումը Սիրիայում քրիստոնյա փոքրամասնությունների վերջն է լինելու

30/05/2014

«Վերջին մեկ տարում տեղի են ունեցել խիստ կարեւոր իրադարձություններ, որոնք դարակազմիկ նշանակություն ունեն»,- այսօր՝ մայիսի 30-ին, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովի ընթացքում հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը: Խորհրդաժողովի խորագիրն էր «Սիրիա. Ահաբեկչություն, հայություն, ընտրություն», որին մասնակցում էին քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Հնչակյան կուսակցության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը եւ այլք: Գագիկ Հարությունյանի խոսքերով՝ […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյան. Դատարանը հիմնականում որոշ փաստաբանների համար դարձել է ներպետական ատյանը սպառելու հերթական միջոց

27/05/2014

Վերջերս հանրության դատին է հանձնվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որում կան նաև դատական համակարգին վերաբերող դրույթներ: Դրանց վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին անդամ Էդմոն Մարուքյանը հետ: – Ինչո՞վ էր վատ եռաստիճան դատական համակարգը և ինչքանո՞վ արդարացված կլինի վերադարձը երկաստիճան համակարգին:  […]

Շարունակել կարդալ

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՎՊՀ-ՈՒՄ

26/05/2014

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը մայիսի 23-ին հանդիպում ունեցավ Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների և ուսանողների հետ: ՎՊՀ աշխատակազմի ղեկավար Վանո Եղիազարյանը ողջունեց պատգամավորին և բոլոր ներկաներին՝ ակնկալելով  հետաքրքիր զրույց: Է. Մարուքյանը նախ շնորհավորեց բուհին համալսարան դառնալու կապակցությամբ  և մաղթեց գիտակրթական նորանոր հաջողություններ: Այնուհետ նա հակիրճ ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 3-րդ և […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյան. Երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին շատ լավ եմ վերաբերվում, բայց մտավախություններ ունեմ

26/05/2014

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին անդամ Էդմոն Մարուքյանը շատ լավ է վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին: Այս պահին, սակայն, նա մտավախություններ ունի և կարծում է, որ կարելի է քննարկել Հայաստանում դրա հնարավոր ներդրման հարցը, որպես տարբերակ թողնել սեղանին, չբացառել, բայց միևնույն ժամանակ  հասկանալ, թե ներդնելու դեպքում ինչպես դա կազմակերպել: «Ինչպես կազմակերպել, որ […]

Շարունակել կարդալ

Ուզում եք ժամանակավոր, ուզում եք՝ մշտական, ուզում եք ՄԱԿ-ի ԱԽ հրավիրեք. Է.Մարուքյանը դեմ չէ, որ իր հարցը քննվի

22/05/2014

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրված Էդմոն Մարուքյանը այսօր հայտարարեց, որ դեմ չէ, որպեսզի խորհրդարանական լսումներ լինեն, որոնք կուսումնասիրեն իր կողմից Ընտրատարածքային հանձաժողով ներկայացրած փաստաթղթերը: «Ուզում եք՝ լսումներ հայտարարեք, ուզում եք Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեք, ուզում եք՝ մշտական, ուզում եք՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրեք, ես պատրաստ եմ ցանկացած լսման, դատավարության»,- ԱԺ […]

Շարունակել կարդալ

Ես ընտրվել եմ թիվ 30 ընտրատարածքից, հաղթել եմ ընտրությունների ժամանակ

22/05/2014

«Ես ուզում եմ պատասխանել իմ մի քանի գործընկերների, որ մամուլում հանդես են եկել այսօր` ՕԵԿ-ից, ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից,- խորհրդարանում ասաց ԱԺ անկուսակցական պատգամավոր էդմոն Մարուքյանը և հավելեց:- Ինչ-որ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկություն կա` Էդմոն Մարուքյանի ընտրվելու թեմայով: Ուզում եմ ձեզ վստահեցնել` կարող եք մշտական հանձնաժողով ստեղծել այդ հարցով, կարող եք ժամանկավոր հանձնաժողով ստեղծել, կարող եք […]

Շարունակել կարդալ

«Աշխատավարձերի նվազումը՝ լուրջ դժգոհությունների առիթ». Էդմոն Մարուքյան

21/05/2014

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ Առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե ինչու են Վանաձորի պոլիկլինիկայի աշխատակիցների աշխատավարձերը նվազել, ինչն էլ արտագաղթի է բերել: Պատասխանելով պատգամավորի հարցին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ կառավարության նոր ծրագրում իրենք ունեն դրույթներ, ըստ որոնց՝ առաջնային բուժօղակը լինելու է գերակա: «Ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո հստակ կարող ենք նշել, թե […]

Շարունակել կարդալ