RSSԲաժին: Մամուլ

Եթե մի փոքր ուշադիր ու զգոն չլինեին, զանգվածաբար կոչնչացվեին. Էդմոն Մարուքյանը՝ Սիրիայից

27/03/2014

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է այս օրերին հայ պատվիրակության հետ Սիրիա մեկնած ԱԺ պատգամավոր ԷդմոնՄարուքյանը: -Պարոն Մարուքյան, Հայաստանից մեկնած պատվիրակությունը Լաթաքիայում հանդիպեց Քեսաբի հայերին: Ի՞նչ վիճակում են նրանք և ինչպե՞ս են պատկերացնում հետագայում իրենց ճակատագիրը: -Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մենք հանդիպեցինք Քեսաբից տարհանված հայերին: Տեսարանն իսկապես ցնցող ու տխուր էր, վերապրեցինք այն հուշերը, որոնք գրվել են Ցեղասպանության մասին: Գրեթե նույն իրավիճակը կարելի […]

Շարունակել կարդալ

ԱԺ պատգամավորները Լաթաքիայում փաստեր են հավաքել և ՀՀ վերադառնալուն պես կներկայացնեն ԱԺ–ին, Նախագահին և Կառավարությանը

26/03/2014

Սիրիայի Քեսաբ ավանի հայության հետ հանդիպելու համար մասնավոր այցով Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորների խումբն այսօր կեսօրին Դամասկոսից հասել է Լաթաքիա, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ գտնվում են Քեսաբից տեղահանված հայերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Լաթաքիայում գտնվող ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:   Նա նշեց, որ տեղահանված քեսաբահայերից շատերը հանգրվանել է […]

Շարունակել կարդալ

Հայ պատգամավորները Լաթաքիայի եկեղեցու բակում 2-3 ժամ հանդիպում են ունեցել տարհանված քեսաբահայության հետ

26/03/2014

Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորական պատվիրակությունը այսօր՝ մարտի 26-ին, կեսօրին, Դամասկոսից ժամանել է Լաթաքիա, որտեղ Սուրբ Աստվածածին եկեղեցում եւ հարակից տարածքում ժամանակավոր բնակատեղի են գտել Քեսաբից տարհանված բնակչության ստվար հատվածը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սիրիայից հայտնեց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Այն տեսարանը, որին մենք ականատես եղանք, իսկապես ցնցող է, եւ ցանկացած հայի, հայոց պատմությանը տեղյակ […]

Շարունակել կարդալ

Հայ պատգամավորները հատել են լիբանանա-սիրիական սահմանը և շարժվում են դեպի Լաթաքիա

26/03/2014

Քեսաբահայության հետ հանդիպելու համար մասնավոր այցով Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորների խումբը, Tert.am-ի տեղեկություններով հատել է արդեն լիբանանա-սիրիական սահմանը և սիրական անվտանգության ստորաբաժանման ուղեկցությամբ շարժվում է դեպի Լաթաքիա: «Առանձնահատուկ զգացումներով ենք մտել Հայոց ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայորդիների ապաստանած և հայրենիք դարձած հող: Մենք Հայաստանի ջերմությունն ու մեր սատարումն ենք տանում մեր հայրենակիցներին»,- Tert.am-ի հետ կարճ հեռախոսազրույցում ասաց […]

Շարունակել կարդալ

Պետք է գոնե տուգանքների չափը նվազեցնել. Էդմոն Մարուքյան

24/03/2014

Ազգային ժողովում քննարկվում է խորհրդարանի 1/3-ի կողմից ներկայացված ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013 թթ. ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը: ԱԺ մի շարք պատգամավորներ սուր քննադատությամբ հանդես եկան ճանապարհներին […]

Շարունակել կարդալ

Առաջարկում եմ ճանապարհային խախտումների համար տուգանքների հնգապատկումը հանել. Էդմոն Մարուքյան

24/03/2014

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնության քննարկմանը նկատեց, որ այս հարկերը մարդկանց մեջ ուղղակի ատելություն են առաջացնում։ «Կան բաներ, որից դժգոհ է ժողովուրդը, կան բաներ, որ ժողովրդի մոտ ատելություն է առաջացնում, տեսանկարահանող սարքերը մարդկանց մոտ, առանց չափազանցության, սկսել են ատելություն առաջացնել»,- […]

Շարունակել կարդալ

«Չեմ կարծում, թե հեշտ է ինձ ճնշելը»

21/03/2014

-Պարոն Մարուքյան, Դուք չեք մասնակցում ընդդիմության դաշտում տեղի ունեցող գործընթացներին, իշխանությունում էլ չեք: Հնարավո՞ր է այս վիճակում լինել անկախ: Որտե՞ղ է Ձեր տեղը: -Ես իմ տեղում եմ, դա շատ լավ տեղ է: Բազմաթիվ մարդիկ նախանձում են, որ կարող էին լինել իմ տեղում, բայց այնտեղ չեն: Ինչ վերաբերում է «հնարավորին», քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Իմ ունեցած […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյան. Լռելու իրավունքը լինելու է պաշտպանության հիմնական միջոցը

20/03/2014

«168 ԺԱՄ»-ը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի շուրջ զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: Հարցին, թե ի՞նչ թերություններ և առավելություններ ունի նոր քրեական դատավարության օրենսգիրքը, նախկին փաստաբան Է.Մարուքյանը պատասխանել է, որ նոր օրենսգիրքն ավելի շատ առավելություններ ունի, քան՝ թերություններ: Սակայն պատգամավորը միաժամանակ նշել է, որ կան որոշ հոդվածներ, ուղղություններ, որոնց հետ կապված […]

Շարունակել կարդալ

Առաջարկվում է կրկնակի նվազեցնել որոշ խախտումների համար վարորդներին սպառնացող տուգանքի չափը

20/03/2014

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ՝ «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը»,  հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող, ինչպես նաև լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի […]

Շարունակել կարդալ

«Լռելու իրավունքը լինելու է պաշտպանության հիմնական միջոցը, այն զենքը, որով մեղադրյալը պետք է պաշտպանվի»

20/03/2014

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, մի շարք նոր կարգավորումներ է նախատեսում: Նախագծի որոշ կարգավորումների առնչությամբ փաստաբաններն այս ընթացքում արդեն իսկ արտահայտել են իրենց մտահոգությունները: «168 Ժամը» Քրեական դատավարության նոր օրենսգրքի մասին զրուցել է ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանի հետ: – Պարո՛ն Մարուքյան, Ձեր գնահատմամբ` ի՞նչ թերություններ և առավելություններ […]

Շարունակել կարդալ