Պետք է գոնե տուգանքների չափը նվազեցնել. Էդմոն Մարուքյան

24/03/2014

Ազգային ժողովում քննարկվում է խորհրդարանի 1/3-ի կողմից ներկայացված ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013 թթ. ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը:

ԱԺ մի շարք պատգամավորներ սուր քննադատությամբ հանդես եկան ճանապարհներին արագաչափերի ու տեսախցիկներիկիրառմանը՝ նկատելով, որ դա ուղղակի թալան է ժողովրդի հանդեպ, և այդ փողերը, որ գանձվում են որպես տուգանք, գնում են մասնավորի գրպանը: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս քննադատական ելությ ուենցավ այդ տեսանկարահանող սարքերի և արագաչափերի տեղադրման ու կիրառման վերաբերյալ: Նա նշեց, որ այդ ետսախցիկներն ու արագաչափերն ուղղակի պատուհաս են դարձել մեր վարրոդների գլխին, ու նշեց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, կարծես այդ սարքերը տեղադրվել են ոչ թե վարորդների անվտանգությունն ապահավոելու համար, որ արագությունը չգերազանցեն, այլ փող պեկոլու համար: Մարուքյանը նկատեց նաև, որ եթե հաջորդ ընտրություններում որևէ կուսակցություն իր նախընտրական ծրագրում ներառի այնպիսի կետ, ըստ որի՝ ընտրվելու դեպքում իրենք կհանեն ճանապարհներից այդ ետսախցիկներն ու արագաչափերը, ապա, ըստ նրա, բոլորը այդ կուսակցությանը ձայն կտան:

«Եթե ինձ մնա, պետք է ընդհանրապես հանել այդ արագաչափ և տեսանկարահանող սարքերը, բայց եթե չհանվեն, ապա գոնե նվազագույն փոփոխություններ պետք է իրականացվեն. ՃԵԿ-ի խախտումների համար եկող տուգանքները կրկնակի նվազեցնել, ավելին՝ էդ հնգապատկումներ, առանց ծանուցման վարչական վարույթներ և այլն, դրանք ընդհանրապես պետք է վերացվեն: Էդ ո՞նց եղավ, որ ես ջրօգտագործման կանոնները խախտում եմ, վարչական տուգանք է դրա համար ինձ գալիս, հետո չեմ վճարում, գնում է դատարան ու ԴԱՀԿ-ով գալիս ինձ, իսկ ՃԵԿ-ի պարագայում պետք է անպայման կրկնապատկվի»,-ասաց Է, Մարուքյանն ու ավելացրեց, որ տուգանքների չափը նվազագույն աշխատավարձը գերազանցում է. «Ասենք՝ մարդ կա, մի 300 դոլարանոց «01» է քշում, խախտում է անում, ընկնում տուգանքի տակ, հետո կրկնապատկվում է, դառնում 50.000 դրամ: Ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, այսինքն՝ ո՛չ իրավաչափ է, ո՛չ համաչափ»:

Աղբյուր՝ hraparak.am

Բաժին: Մամուլ