Երևանի երկնքում պայթեցված սալյուտների գումարով Վանաձորում բակ կվերանորոգեին

22/10/2014

՛՛Հայաստանը գնալով դառնում է  մայրաքաղաք-պետություն՛՛,-Ազգային ժողովում կառավաորւթյան հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Վանաձորից ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: ՛՛Իմ պատկերացմամբ՝ պետությունը ծնողն է, քաղաքներն էլ նրա երեխաներն են, չի կարող ծնողը երեխաներից մեկին լավ կրթություն, առողջություն տալ, լավ բակում ան խաղա, մյուս երեխաներն էլ մնան սոված վիճակում ու ուզենան այս պետությունից գնալ՛՛,-հավելեց նա:

Պատգամավորը նշեց, որ այս խտրականությունն ավելի ակնհայտ դարձավ Էրեբունի-Երևան տոնակատարությունների ծախսերն ուսումանսիրելիս: ՛՛Նայում էի՝ ինչ ծախսեր են կատարվել, մտածում էի, որ երկնքում պայթեցված սալյուտների փոխարեն մի քանի բակ կարելի էր վերանորոգել Վանաձորում՛՛: Պատգամավորը կառավարությանն առաջարկեց 500 միլիոն դրամ տրամադրել Վանաձորին քաղաքի ոչ բարվոք վիճակում գտնվող ճանապարհները վերանորոգելու համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքն էլ է կողմ մարզերի տարածների համաչափ զարգացմանը:՛՛Եթե կառավարությունը լրացուցիչ 500 միլիոն դրամ ունենար, կուղղեր սահմանամերձ համայնքների զարգացմանը՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ կարելի է անդրադառնալ Վանաձորի համայնքային բյուջեին, տեսնել՝ կա որևէ հոդված, որ փողոցների ծախսմանն է ուղղված:

Մարուքյանն արձագանքեց, որ այն գումարները, որ ծախսվում են Երևանում, պետք է կրճատել ու ուղղել մարզեր և ոչ միայն Վանաձոր: ՛՛Նախորդ կառավարության ժամանակ էլ հիմնական արդարացումը բերվել է այն, որ Երևանը շատ է փող աշխատում, Երևանն էլ շատ է ծախսում՛՛: Ըստ նրա՝ ընտանիքներում էլ սովորաբար ամուսինն աշխատում է, կինը ծախսում է: ՛՛Ի՞նչ է, կինը չպիտի ապրի ու ծախսի: Նաև մարզի գումարն է գալիս Երևան, որ այստեղ ծախսվում է, մարդ է հիվանդանում, բերում են այստեղ, իսկ Վանաձորի բյուջեն շատ  սուղ է՛՛:

Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց, որ ինքը հենց դա էլ ասում է: Նրա խոսքով՝ պիտի մարզկենտրոններում այնպիսի բուժհաստատություններ լինեն, որ կարիք չլինի հիվանդներին ամեն անգամ Երևան տեղափոխելու:

 

Աղբյուր՝ henaran.am

Բաժին: featured, Մամուլ