ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական հանդիպումն է ունեցել վանաձորցիների հետ

09/08/2013

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բնակիչների հետ հերթական հանդիպմանը կրկին կարևորեց նրանց վերաբերմունքն ու դիրքորոշումը տիրող իրավիճակի վերաբերյալ և հատկապես այն առաջարկներն ու բողոքները, որոնցից ինքը պիտի ձևավորի և հստակեցնի իր պատգամավորական հետագա գործունեությունն ու ծրագիրը: Ներկաները պատգամավորին տեղեկացրին, որ առավել արդիական է խաղահրապարակի կառուցումը, մանավանդ, որ բակում կա համապատասխան տարածք: Էդմոն Մարուքյանը եղավ նշված տարածքում, որն իսկապես խաղահրապարակ կառուցելու համար բավական հարմար էր և առաջարկեց գրավոր ձևակերպել իրենց խնդրանքը և հասցեագրել իրեն՝ հարցին հետագա ընթացք տալու համար:

Բաժին: Հետընտրական հանդիպումներ