Բաժին: Հարցազրույցներ
Էդմոն Մարուքյան. Միասնական քննչական մարմնի ստեղծումը դրական է՝ մի շարք առումներով
Ազգային ժողովի անկախ պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Էդմոն Մարուքյանը դրական է գնահատում Միասնական քննչական մարմնի ստեղծումը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը, այն, որ տարբեր իրավապահ մարմինների ներքո ներկայումս գործում են տարբեր քննչական մարմիններ, խնդիրներ է առաջացնում այնքանով, որ չունենք միասնական քննչական պրակտիկա: Այս առումով՝ նա կարծում է, որ դրական է, եթե քննչական որոշ մարմիններ […]
Էդմոն Մարուքյանը հաջորդ ընտրություններում ավելի շատ է օգտվելու սոցիալական մեդիայից
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին նախընտրական քարոզարշավի ընթացքում սոցիալական մեդիան շատ է օգնել: Նա այս մասին այսօր ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ «Այբ» դպրոցում «Քաունթերփարթ ինթերնեշնլ-Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Social Good Summit Yerevan-ի քննարկման ընթացքում: Է. Մարուքյանը նշեց, որ շատ է կարևորում սոցիալական մեդիայի դերը, և իր համար այն առաջին հերթին «ալտերնատիվ» լրատվություն է: […]
Մաքսային միությանն անդամակցումը միայն սկիզբն է. Էդմոն Մարուքյան
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը միայն սկիզբն է, շարունակությունը լինելու է Եվրասիական միության ստեղծումը, որին Հայաստանը պատրաստվում է մասնակցել որպես հիմնադիր անդամ: Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի` սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպած համաժողովին նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ես Հայաստանի ապագան չեմ տեսնում այլ կերպ, քան ԵՄ հետ խորը ինտեգրված հարաբերություններ ունենալով. […]
Փաստաբանների պալատը դարձել է ժողովրդավարության հետաքրքիր բջիջ. Մարուքյանը հայտնել է նախընտրած թեկնածուի անունը
Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը երկու օրից կավարտվի, այնքան էլ հարթ չանցավ: Քարոզարշավի ընթացքում որոշ թեկնածուներ դժգոհեցին Փաստաբանների պալատի նախագահից, հայտարարեցին, որ իրենք միայնակ են, և Պալատը չի կանգնում իրենց թիկունքին: Նշենք, որ սեպտեմբերի 14-ին կայանալիք ՓՊ նախագահի ընտրություններում առաջադրվել են երեք թեկնածուներ՝ Արա Զոհրաբյանը, որին առաջադրել է ՓՊ գործող նախագահ Ռուբեն Սահակյանը, […]
Ի՞նչ փոփոխություններ կլինեն Հայաստանի եւ ՌԴ նախագահների հանդիպումից հետո
Որոշ փորձագետներ ենթադրում էին, որ Մոսկվա այցելության ընթացքում Հայաստանի նախագահը պետք է հստակ պատասխանի այն հարցին, թե ո՞ր ուղղությունն է Հայաստանը ընտրում Եվրամիություն-Մաքսային միություն դիլեմայում։ Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը այցի ընթացքում ստիպված է լինելու համոզել Պուտինին, որ «և–և»–ն ավելի արդյունավետ է Հայաստանի համար։ Այսպիսով, ի՞նչ սպասել այս հանդիպման ավարտից, հնարավո՞ր է որոշակի ակնհայտ […]
Պատգամավորը վարչապետին առաջարկել է ավանդների վերադարձնելիս հաշվի առնել մարդկանց տարիքն ու առողջական վիճակը
Հայաստանի ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով ավանդների դիմաց փոխհատուցման առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանելիս հաշվի առնել նաեւ դիմումատուի տարիքի ու առողջական վիճակի հետ կապված հանգամանքները: Ստորեւ ներկայացնում ենք Էդմոն Մարուքյանի՝ վարչապետին ուղղված նամակը. «Մամուլից տեղեկացա, որ կառավարությունը ծրագրել է 2014 թվականից վերսկսել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 […]
Չորս տարի կարող եմ դեմ քվեարկել, դրանից վանաձորցու խնդիրը կլուծվի՞
Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: -Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներնայս օրերին քննարկում են Բյուջե 2012 –իկատարման հաշվետվությունը: Քննարկումների ժամանակ պատգամավորներն այն ոգևորությունը չեն ցուցաբերում, ինչպես նախկինում էր: Ինչո՞վ եք դա բացատրում: -Ճիշտն ասած, ես էլ եմ դա նկատել: Հիշում եմ, երբ նոր եկանք խորհրդարան, 4-րդ գումարման ԱԺ-ն չէր հասցրել քննարկել կատարողականը ու դա մնացել էր մեզ նվեր նախորդ գումարման խորհրդարանից: Բայց քննարկեցինք ու […]
«Ռազմագերիներին վատ պայմաններում պահելը ևս մեկ անգամ ապացուցվեց Ադրբեջանի կողմից»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին՝ ասելով, որ ինքնակամ է հատել սահմանը: Զինվորը Ոսկեվազ գյուղից է: ԳԱԼԱ-ն զրուցել է նույն համայնքի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանի հետ, ով չի հավատում այն հանգամանքին, որ զինվորը կարող էր ինքնակամ անցել անդրբեջանական սահմանը: «Ոչ մի բան չեմ հասկանում էդ տեսանյութից, թուրքերեն է, հենց հիմա […]
ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացումը կերաշխավորի Հայաստանի հզորացումը
«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: – Պարոն Մարուքյան, նոյեմբերին նախատեսված է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, և Հայաստանը գոնե մինչ օրս կարծես պարտավորվել է Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում նախաստորագրել պայմանագիրը: Սակայն արդեն մի քանի ամիս է` հայ հասարակության մի հատվածը կարծես նյարդային է հետևում և արձագանքում […]
«Այն, որ թանկացումն անխուսափելի է Տարոն Մարգարյանի հայտարարության մեջ կարմիր թելով նշված է»
Շուրջ 6 օր Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ինչ որ իմաստով երեկ ավարտվեցին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ ուղերձով՝ նշելով, որ ժամանակավորապես կասեցվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը: Քաղաքացիական հասարակությունը երեկ Ազատության հրապարակում տոնեց իր հաղթանակը: «Առաջին լրատվական»-ն իրավապաշտպան, Աժ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այն կարելի է անվանել «հաղթանակ»։ Նա նշեց, որ առայժմ […]



