Բաժին: featured
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ
Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ […]
ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՆՎԵՐ ՉԱՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Լուսավոր Հայաստան կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։ Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը։ Գործադիր իշխանությունն՝ […]
Անցած մեկ տարվա ընթացքում հազար բարեփոխում կարելի էր ձեռնարկել, որից մեկն էլ հենց Vetting է
Սա էլ փորձագիտական ուսումնասիրություն է հենց հիմա իրականացվող բարեփոխման մասին Ալբանիայի փորձից: Ալբանիան այս օրերին իրականացնում է դատական իշխանության բարեփոխում, մասնավորապես` դատավորների ու դատախազների վեթինգ (vetting). Vetting անգլերենում նշանակում է զտում, ֆիլտրացիա, վերագնահատում, իսկ ավելի հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ կոնկրետ ոլորտում իրականացվում են պաշտոնական ստուգումներ, քննություններ` պարզելու համար պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած […]
Անցումային արդարադատության քննարկումը բավականին ուշացած է, բայց լավ է, ուշ քան երբեք
Մեր զրուցակիցն է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Պարոն Մարուքյան, նախօրեին Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց ԱրթուրՎաղարշյանին: Գոռ Հովհաննիսյանի դեպքում հստակ աջակցություն կար ձեր կողմից: Այս թեկնածուիմասով կա՞ արդյոք խմբակցությունում որոշում: Ճանաչո՞ւմ եք արդյոք թեկնածուին: Սահմանադրական դատարանի նոր թեկնածուի հետ կապված դեռևս որևէ դիրքորոշում չեմ կարող արտահայտել, որովհետև խմբակցությունում չի քննարկվել։ Կքննարկենք, կասենք ինչպես միշտ։ Գիտեք, որ թեկնածուն նաև հանդիպում է խմբակցությունների հետ։ Հանդիպում կունենանք, հարցուպատասխան կլինի, և մեր դիրքորոշումը կարտահայտենք։ Եթե այս անգամ էլ չընտրվի ՍԴ դատավոր, նշանակո՞ւմ է արդյոք, որ իշխանությունը խնդիր է տեսնումԱրմեն Սարգսյանի առաջադրած ցանկացած թեկնածուի հարցում: Ես չէի շտապի պնդել, թե այս անգամ […]
Արագածոտնի մարզպետի կողմից ՌԴ դրոշը տրորելու վերաբերյալ
Օրեր առաջ մամուլում նյութեր տարածվեցին, որ Արագածոտնի մարզպետը ժամանակին մասնակցել է մի ակցիայի, որտեղ փորձել են այրել ՌԴ դրոշը, բայց ոստիկանները թույլ չեն տվել անել դա, որից հետո մեր այսօրվա մարզպետը տրորել է ՌԴ դրոշը: Կարծում եմ՝ կարող են լինել քաղաքացիներ, ովքեր ունեն դիրքորոշում որևէ երկրի դեմ և դա արտահայտում են այդ երկրի դրոշն այրելով […]
Մարուքյան. ԼՂ հիմնախնդրով միջազգային հանրության հետ պետք է լավ աշխատանք տարվի
«Եթե ես բանակում ծառայած չլինեի, այսօր ես չէի լինի այն, ինչ կամ»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ հայրենիքի պաշտպանությանը պետք է բոլորը մասնակցել։ Խոսելով արցախյան հակամարտության հիմնախնդրի մասին, Է. Մարուքյանն ասաց, որ միջազգային հանրության հետ պետք է լավ աշխատանք տարվի։ «Ադրբեջանն առանձին վերցած չի […]



