Բաժին: Մամուլ
Մարուքյան. Կառավարությունը խնայողությունից է խոսում, բայց թանկարժեք կահույք գնում
Կառավարությունը 98 միլիոն դրամի կահույք է գնել, 19 հատ խոլ՝ հատը 720 հազար դրամ, 25 հատ բազմակաթոռ՝ հատը 125 հազար դրամ, 8 հատ կաշվեպատ բազկաթոռ՝ հատը 250 հազար դրամ: Բացի այս, դահլիճի վերանորոգման և խորհրդակցական սենյակների համար ևս բավական շատ գումարներ են ծախսվել… խնայողությունից եք խոսում: Եթե նախորդ տարի այս ծախսերը բյուջեում արտացոլված լինեին, ապա […]
Երևանի ֆինանսավորմանը դեմ չեմ, պարզապես անարդար ձևով է բաշխվում գումարը. Էդմոն Մարուքյան
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, թե օրերս ընդունված «Ակցիզային հարկի մասին» օրենքով մայիսից կթանկանան ավտոմեքենայի գազով լիցքավորումը, բենզինը, ծխախոտն ու խմիչքը, ինչն էլ նշանակում է, կթանկանա նաև տրանսպորտի գինը։ Նա Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրեց, թե Կառավարությունը եկամուտները չի ավելացնում, բայց այդ օրենքի […]
«Լուսավոր Հայաստան» նախաձեռնության դրամահայթայթման առաջին երեկոյի ընթացքում հավաքվել է 1,5 մլն ՀՀ դրամ
Ձեզ ենք ներկայացնում «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության առաջին դրամահայթայթման երեկոյի ֆոտոպատմությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում։ Միջոցառմանը ներկա 110 հյուրերը հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվել նախաձեռնության անդամների հետ և տեղեկանալ «Լուսավոր Հայաստանի» նպատակների ու հետագա անելիքների մասին։ Կիսելով այն համոզմունքը, որ քաղաքական կազմակերպությունների գործունեության մեջ ներդրում ունեցող քաղաքացին կարող Է լիարժեք պահանջատեր լինել՝ […]
Երևանը դարձել է Հայաստան, իսկ Հայաստանը՝ Երևան. Էդմոն Մարուքյան
Այսօր կառավարությունը ԱԺ քննարկմանն է ներկայացրել 2016թ. բյուջեի նախագիծը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին: Նա հարցրեց ակցիզային հարկի մասին, որը, մայիսի 1-ից ուժի մեջ մտնելով, կհանգեցնի թանկացումների ու հարկային մուտքերի: Պատգամավորը հարցրեց՝ արդյո՞ք այդ հարկային մուտքերը ներառված են բյուջեի նախագծում: «Փաստորեն, կառավարությունը մարդկանց եկամուտները չի ավելացնում, բայց այդ օրենքի […]
Նոր նախագիծ. երթեւեկության կանոնների խախտման տուգանքները կիսով չափ կնվազեն
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրկնակի չափով կրճատում են գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած՝ առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Նախագծին միացել են նաև […]
Քիմպրոմի ողջ պարտքերը կմարվեն մինչ դեմտեմբերի 15-ը. սնանկ ճանաչված գործարանի ճակատագիրը՝ անհայտ
ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Վանաձորից ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական անգամ բարձրացրեց Վանաձորի քիմիական հսկայի՝ Քիմպրոմի աշխատակիցների կուտակված աշխատավարձի ու գործարանի հետագա ճակատագրի հարցը: Այս մասին պատգամավորը գրավոր հարցադրմամբ էր դիմել Կառավարությանը, սակայն բանավոր ևս հարցեր հնչեցրեց՝ նկատելով, որ հարցադրումից հետո նախագահի մոտ Լոռու մարզպետի մասնակցությամբ խորհրդակցություն է եղել, որտեղ հանձնարարվել է […]
Ե՞րբ կվճարվեն «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատավարձերը
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցրեց, թե ի վերջո ե՞րբ է վերագործարկվելու «Վանաձոր-Քիմպրոմը», և ե՞րբ աշխատողները կստանան իրենց աշխատավարձերը: Ի պատասխան Երվանդ Զախարյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն ուսումնասիրում է «Վանաձոր-Քիմպրոմ»-ի վերագործակման հնարավորությունը: «Հանրապետության նախագահի կողմից եղել է հանձնարարական ուսումնասիրել գործարանի վերագործարկման հնարավորությունները: Այս պահին այդ […]
Տուգանքներից նախորդ տարի 3,1 մլրդ դրամ գումար է հավաքվել, դրա մեծ մասը գնում է մասնավորի գրպանը. Էդմոն Մարուքյան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկում է հաճախ կրկնվող վարչական իրավախախտումները, որոնք հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում, կիսով չափ նվազեցնել. «Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ սա դարձել է առանձին հարկատեսակ: Անցյալ տարվա կտրվածքով 3,1 մլրդ դրամ գումար է հավաքվել, այդ գումարը մեծ մասը գնում է մասնավորի գրպանը»,- այսօր ԱԺ-ում ասաց պարոն Մարուքյանը: Այսպիսով նա առաջարկում է […]
Պատգամավոր. Կոչ եմ անում միանալ տուգանքների կրկնակի նվազեցման օրինագծին
Հայաստանում պետք է կրճատել տուգանքները լայն տարածում ունեցող խախտումների համար, որոնք նվազ վտանգավոր են հասարակության համար։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Երթեւեկության սահմանված արագությունը 11-30կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի 150%-ի չափով: Ընդ որում, Վրաստանում արագության գերազանցման թույլատրելի չափը 20կմ/ժ է, մեզ մոտ՝ 10»,- նշել […]
ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. Մենք ցույց ենք տալու, որ նոր որակի քաղաքական ուժ ենք ձևավորում
Հայաստանում կուսակցություններից շատերը լուծարվում կամ միանում են այլ քաղաքական միավորների: Այս պայմաններում նոր կուսակցության հիմնումը, մի տեսակ, արկածախնդրության պես բան է դառնում: Քաղաքական դաշտի ո՞ր բաց “նիշան” եք մտադրված լրացնել: Երկար ժամանակ է` Հայաստանում կուսակցություններից շատերն արհեստականորեն են ստեղծվում, և բնական է, որ նրանք ինչ-որ պահի կամ պետք է լուծարվեն կամ ինտեգրվեն մեկ այլ կուսակցության […]