RSSԲաժին: Մամուլ

Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելել եմ հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին

15/06/2015

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իմ երկարամյա իրավապաշտպան գործունեությանը հավատարիմ` այսօր այցելել եմ «Վարդաշեն» ՔԿՀ և հանդիպել հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին` կապված Շանթ Հարությունյանի` իր կյանքին վտանգ սպառնալու մասին հայտարարության հետ: Այցելության ընթացքում առանձնազրույց եմ ունեցել նրանց հետ, ուսումնասիրել հացադուլի մեջ գտնվողների պահման պայմանները և նրանց խնդրել, որ դադարեցնեն […]

Շարունակել կարդալ

Արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

15/06/2015

ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ առաջին ընթերցմամբ քվերակության դրվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 113 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագիծն օրակարգում ներառված է հատուկ ընթացակարգով: Նշենք, որ օրինագծի համաձայն՝ նախատեսվում […]

Շարունակել կարդալ

Մարուքյանը Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին խնդրել է դադարեցնել հացադուլը

15/06/2015

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին` կապված Շանթ Հարությունյանի` իր կյանքին վտանգ սպառնալու մասին հայտարարության հետ: «Այցելության ընթացքում առանձնազրույց եմ ունեցել նրանց հետ, ուսումնասիրել հացադուլի մեջ գտնվողների պահման պայմանները և նրանց խնդրել, որ դադարեցնեն հացադուլը: Շանթ Հարությունյանը դիմում է ներկայացրել […]

Շարունակել կարդալ

ԱԺ-ն դատախազությանը ցուցում տվող մարմին չէ. Է. Մարուքյան

12/06/2015

Հանրապետության գլխավոր դատախազն այս տարի առաջին անգամ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվությունը խորհրդարանին ներկայացրեց բանավոր ընթացակարգով: Երկար ու բուռն քննարկումից հետո ԱԺ-ն այն ընդունեց առանց քվեարկության: Parliamentmonitoring.am-ի զրուցակիցն այս քննարկումն ապահոված օրենսդրական փոփոխության հեղինակներից Էդմոն Մարուքյանն է: – Պարոն Մարուքյան, ինչպե՞ս եք գնահատում Գլխավոր դատախազի հաղորդման քննարկումը, ո՞րն էր դրա արդյունքը: – Կարծում եմ՝ […]

Շարունակել կարդալ

Բյուջեից դոտացիաների մեծ մասը տրամադրվում է Երևանին, մեր երկիրը դարձնում ենք մայրաքաղաք. Է. Մարուքյան

10/06/2015

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին բարձրացրեց համայնքներին դոտացիա տրամադրելու հարցը: «Դոտացիաների հիմական մասը բաժին է ընկնում մայրաքաղաքին: Մայրաքաղաքի զարգացման դեմ որևէ բան չունեմ, բայց մեր երկիրը դարձնում ենք մայրաքաղաք»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ մարդկանց մտածողության մեջ է փոփոխություն եղել, ովքեր  Հայաստանը Երևան են հասկանում:   «Սա լուրջ խնդիր է, եթե դոտացիաները […]

Շարունակել կարդալ

Ես էլ իմ մազերն եմ կորցրել բանակում. Էդմոն Մարուքյան

10/06/2015

Ազգային Ժողովում քննարկվում է Էդմոն Մարուքյանի և Արփինե Հովհաննիսյանի կողմից առաջարկված «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանին հարց ուղղեց Նաիրա Զուրաբյանը՝ վերջերս մահացած ազգությամբ եզդի զինծառայողի մասին: Զինվորը բարձրաձայնել էր իր վատառողջ լինելու մասին, սակայն, նրան պատասխանել էին, թե նա սիմուլյանտ է, ու միայն […]

Շարունակել կարդալ

Զինվորը պետք է իմանա, որ պետությունը բոլոր իրավիճակներում իր թիկունքին կանգնած է. Է. Մարուքյան

10/06/2015

ԱԺ-ում հատուկ ռեժիմով քննարկման է ներկայացվել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հեղինակած Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:   Տեղեկացնենք, որ համաձայն առաջարկվող փոփոխության՝ զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս, երբ ստանում են վնասվածք, խեղում, կամ դրանց հետևանքով […]

Շարունակել կարդալ

Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը հանդիպել է հայ պատգամավորների հետ

09/06/2015

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է հայ պատգամավորների հետ։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Twitter-ի էջը հրապարակել է լուսանկար հանդիպումից: Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ի ԱԺ-ի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը: Ավելի վաղ համանախագահ Ուորլիքը գրառում էր արել Twitter-ի իր էջում` սպասվող հանդիպման մասին: Այն ժամանակ Ուորլիքը նշել էր, որ […]

Շարունակել կարդալ

Շունը տիրոջը չի ճանաչում. ԱԺ լրատվական պետից Էդմոն Մարուքյանը պահանջեց ներողություն խնդրել

08/06/2015

Ազգային ժողովի նիստում այսօր անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով նշեց, որ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ լրատվական ծառայության պետն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ պատգամավորը անգրագետ ու զավեշտալի հարց է տալիս: «Ես ուզում եմ հասկանալ, թե մեր աշխատողը ԱԺ-ի, կոչված է մեր աշխատանքը լուսաբանելո՞ւ, թե՞ վիրավորական արտահայտություններ անելու մեր նկատմամբ: Այլապես այնպիսի տպավորություն […]

Շարունակել կարդալ

Արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծը երկար բանակցությունների արդյունք էր. Մարուքյան

06/06/2015

«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը այս շաբաթ քննարկվեց ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ օրակարգ: Հիշեցնենք` սա այն օրինագիծն է, որի համաձայն, զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ստանում են վնասվածք, խեղում, կամ դրանց հետևանքով ծագում է ինչ-որ […]

Շարունակել կարդալ