RSSԲաժին: Մամուլ

«Պատգամավորները նվաստացած, նսեմացված եւ ընդհանրապես հաշվի չառնված վիճակում են». Մարուքյանը բողոքում է

03/04/2015

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Էդմոն Մարուքյանը պոռթկաց: Նա ասաց, որ իր օգնականի հետ վիճել է եւ երդվել, որ այլեւս որեւէ օրենսդրական նախաձեռնություն չի ներկայացնելու: Նախաձեռնությամբ հանդես կգա միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ լրջագույն հարցերով. «Իմ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները՝ 2 տարի առաջ ներկայացրած, որոնք դրական եզրակացությամբ մտել են օրակարգ, դեռեւս չեն դրվել քննարկման: Իմ սահմանադրական […]

Շարունակել կարդալ

Իրոնիայով է գրված, կարծես, պատգամավորին ձեռ են առնում. Էդմոն Մարուքյանը դժգոհ է արդարադատության նախարարից

03/04/2015

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկման դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է խնամակալություն սահմանել նաև առնվազն երկու ամիս կոմայի, լեթարգիական քնի կամ վեգետատիվ վիճակի մեջ գտնվող անձանց նկատմամբ:   Մարուքյանը նշեց, որ արդարադատության նախարարության կողմից ստացված գրավոր մերժման մեջ ասված է, որ օրենքի նախագծով կարգավորված չեն այն հարցերը, թե ինչ […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյանին մերժեցին

02/04/2015

Այսօր կառավարության նիստում մերժվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ Հայաստանում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից՝ թվայինի անցման ժամկետի հետաձգումը մինչև 2017 թվականը ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանում: Միաժամանակ, […]

Շարունակել կարդալ

Հնարավոր է՝ հեռուստատեսության թվայնացումը հետաձգվի երկու տարով

02/04/2015

Այսօր կառավարության նիստում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:   Պատգամավորն օրինագծով առաջարկում է Հայաստանում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգել երկու տարով՝ մինչև 2017 թվականը: Նախարարը նշեց, որ պատգամավորի առաջարկությունն ընդունելի է, սակայն հետաձգման ժամկետների […]

Շարունակել կարդալ

Ապրիլի 1. քաղաքական ստերի շարքում են ԵՏՄ 170 միլիոնանոց շուկան ու Էրդողանի հայտարարությունները

01/04/2015

Ապրիլի 1-ին` ծիծաղի, հումորի, կատակի միջազգային օրը, երբ շատ ընդունված է այսօր սուտ խոսել և իրարից չնեղանալ, Tert.am–ը հարցում անցկացրեց մի շարք քաղաքական –հասարակական  գործիչների շրջանում` պարզելու, թե տարվա ընթացքում` ապրիլի 1-ից ապրիլի 1, քաղաքական հայտարարություններից որո՞նք են համարում սուտ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Թևան Պողոսյան «Օրերս կարդացի մամուլում տարածված այսպիսի մի վերնագիր` «Հայերը միտումնավոր […]

Շարունակել կարդալ

ՀՀ-ում եվրոպական մոդելի հասարակական-քաղաքական նախաձեռնության պահանջարկ կա. Է. Մարուքյան

28/03/2015

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ նոր քաղաքական մշակույթի, ՀՀ-ի՝ եվրոպական մոդելի ապագային միտված հասարակական-քաղաքական որևէ նախաձեռնություն ստեղծելուն ուղղված կոնսուլտացիաներ է անցկացնում: «Այն մարդիկ, որ գալու են, դեմ են իրար ատելու, իրար հայհոյելու, իրար վրա ցեխ շպրտելու առկա քաղաքական մշակույթին և փորձելու են մաքրել քաղաքական դաշտը»,- ասաց նա և նշեց, որ […]

Շարունակել կարդալ

Общественно-политическая инициатива европейской модели в Армении востребована – Эдмон Марукян

27/03/2015

Независимый депутат Эдмон Марукян в беседе с Tert.am подтвердил информацию о том, что проводит косультации, направленные на создание новой политической культуры  – общественно-политической инициативы европейской модели.   «Люди, которые придут, против ненависти друг к другу, существующей политической культуры кидания грязи друг на друга. Они попытаются очистить политическое поле»,- сказал он и добавил, что цель этой […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյան. «Ոռճացված գերատեսչությունները, մեքենաներն ու ծախսվող բենզինը կրճատեք, ոչ թե….»

24/03/2015

«Բյուջետային գրասենյակ ստեղծելը կարևոր քայլ է` ԱԺ վերհսկման գործընթացները հզորացնելու համար: Գրասենյակն անպայման պետք է ստեղծել ու ես ինքս պատրաստվում եմ բյուջետային գրասենյակի աշխատանքներից օգտվել: Որովհետև, երբ բյուջեն գալիս է ԱԺ, ամեն մեկը հնարավորություն չունի խորանալու, հասկանալու` ինչ ծախսեր են նախատեսված: Դրա համար կարևոր է, որ փորձագիտական խումբն աշխատի ու ծառայի մեզ»,- անդրադառնալով Աժ կանոնակարգ […]

Շարունակել կարդալ

Ցեղասպանությունը հերքելու համար քրեական հետապնդում նախատեսող մոտեցումը ապագա չունի. Մարուքյան

23/03/2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը լավ առիթ է արձանագրելու, դատապարտելու մինչ օրս տեղի ունեցած ցեղասպանությունները: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ցեղասպանությունը մարդու իրավունքների զանգվածային խախտման տեսակ է և ամենաճչացող օրինակն է: Ցավոք, ցեղասպանությունները կանխարգելելուն ուղղված քայլեր չեն արվում […]

Շարունակել կարդալ

«Եվրոպական» շաբաթվա շնորհիվ մեկ աստիճանով բարձրացան ՀՀ-ԵՄ հարաբերությունները. Էդմոն Մարուքյան

22/03/2015

Նախորդ շաբաթ Հայաստանում կայացած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստից և «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի չորորդ լիագումար նիստից հետո կարելի է փաստել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մակարդակը մեկ աստիճանով բարձրացավ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ամփոփելով Հայաստանում կայացած «եվրոպական» շաբաթը: «Ես անձամբ մասնակցել եմ Հայաստան-ԵՄ հանձնաժողովի աշխատանքներին և կարող եմ ասել, […]

Շարունակել կարդալ