Archive for Ապրիլ, 2015

Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ այս նախագծի ընդումամբ այլևս կարիք չի լինի մեռելոցի օրերը ոչ աշխատանքային սահմանել

14/04/2015

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով մասնավորապես առաջարկվում է աշխատողներին տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին աշխատանքից 3 ժամով բացակայելու իրավունք վերապահել՝ ննջեցյալ հարազատների գերեզմաններ այցելելու համար: Այսինքն, օրենքի ընդունմամբ այլևս կարիք […]

Շարունակել կարդալ

Կան փաստաբաններ, որ բրոքերի դեր են կատարում

14/04/2015

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցազրույցը դատաիրավական համակարգում փաստաբանների դերի և արդյունավետության մասին: 13/04/2015թ.

Շարունակել կարդալ

Հռոմի պապի խոսքերը քաղաքական արժեք ունեն և չեն կարող անհետևանք մնալ. Էդմոն Մարուքյան

13/04/2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ներկայությամբ պատարագ է մատուցել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Պատարագի ընթացքում Հռոմի պապը ոգեկոչել է զոհերի հիշատակը, իսկ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։ Պապի, այս […]

Շարունակել կարդալ

Նման վերնագիրն արդեն նշանակում է, որ զեկույցն օբյեկտիվ չի լինելու. Էդմոն Մարուքյան

13/04/2015

Այսօր լրագրողների հետ զրույցում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԽԽՎ նախապատրաստվող զեկույցի մասին  իր կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարությանը: Նշենք, որ այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ նախագահը հույս է հայտնել, որ հայկական կողմն ակտիվորեն կմասնակցի զեկույցի պատրաստման գործընթացին, որպեսզի երաշխավորվի զեկույցի պատրաստման հավասարակշռված մոտեցումը:   Հայկական կողմը դեմ է զեկույցի վերնագրին և պահանջում է փոխել «Բռնության սրացումը […]

Շարունակել կարդալ

ՀԱՐՑՈՒՄ. Ի՞նչ զգացողություններ են ունեցել ֆեյսբուքցիները Վատիկանում մատուցված սուրբ պատարագին հետևելիս

12/04/2015

Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հռոմի Ֆրանցիսկոս Պապն առաջին անգամ պատարագ մատուցեց՝ հիշատակելով Ցեղասպանությունը։ Սա պատմական ու բացառիկ իրադարձություն է հայերիս համար։ Պատարագի ընթացքում Հռոմի Պապը Սրբերի շարքին է դասել Ցեղասպանության ընթացքում իրենց հավատքի համար կոտրված 1.5 միլիոն անմեղ զոհերին, բայց ոչ որպես անհատներ, այլ որպես քրիստոնյա մարդու մեկ հավաքական կերպար, […]

Շարունակել կարդալ

Հայաստանում 650 հազար գազ սպառող տարիներով խաբվել է

10/04/2015

Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի բացահայտումների շուրջ Lragir.am-ը զրուցել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետՊարոն Մարուքյան, հանձնաժողովի եզրակացությունը դուք բնորոշեցիք որպես հաղորդում հանցագործության մասին:Ի՞նչ եք կարծում, Գլխավոր դատախազությունն ընթացքկտա՞ այդ բացահայտումներին:Այն, որ հետաքրքվելու բաներ կան այդ փաստաթղթում, դա միանշանակ է: Դրա մասին թե ես, թե իմ գործընկերներից շատերը խոսեցինք: Հիմա հրապարակային փաստաթուղթ կա, […]

Շարունակել կարդալ

Էդմոն Մարուքյան. «Ղազախներին հարցրե՞լ եք, որ Իրանից ուզում եք գազ բերել, կարող է իրենք դեմ են»

08/04/2015

Գրիշա Բալասանյան Պատգամավոր Էդմոն Մարուքյանը, այսօր ԱԺ-ում խոսելով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մասին, նշեց, որ շարունակում են քննարկել Հայաստանը խոպան դարձրած ընկերությունների գործունեությունը: Պատգամավորը հիշեցրեց, թե ինչու էին ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծում` անդրադառնալով այն լարված իրավիճակին, երբ խորհրդարանը վավերացնում էր գազային համաձայնագիրը: Ըստ պատգամավորի՝ հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր ոլորտը, խնդիրները և […]

Շարունակել կարդալ

Ղազախներին հարցրել ե՞ք, որ ուզում եք Իրանից գազ գնեք…

08/04/2015

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը գազամատակարարման հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ: 08/04/2015թ.

Շարունակել կարդալ

«Утерянный» газ течет на чьи-то заправки и превращается в нал

08/04/2015

Независимый депутат Эдмон Марукян в ходе обсуждения заключения временной парламентской комиссии по газовым вопросам заявил, что для иностранных организаций Армения стала шабашкой, а государственные органы Армении не выполняют свои обязательства. Он напомнил, что необходимость в создании комиссии возникла, когда парламент более года назад ратифицировал постыдное газовое соглашение с Россией. Уже тогда депутаты от РПА говорили, […]

Շարունակել կարդալ

«Մարդիկ օրը ցերեկով ոնց ուզել, այնպես էլ թալանել են»

07/04/2015

ԱԺ-ում Գազի հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատում է, որ հանձնաժողովի 4-րդ խմբի աշխատանքները կիսատ են մնացել, իսկ եթե 4-րդ խումբն էլ շարունակեր աշխատել, ապա իրենք ձեռքի տակ կունենային լիարժեք փաստաթուղթ։ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով մենք, ըստ էության, չունենք, այն իր տեղում չի գտնվել։ Ձեր այդ զեկույցը ՔՕ-ով արգելված տարբեր արարքների, տարբեր հանցագործությունների […]

Շարունակել կարդալ