«Ի՞նչ սկզբունք է կիրառվել Երևանին երկու մլրդ դրամ հատկացնելու համար»
2015թ-ի պետական բյուջեի նախագծով Վանաձորի և Գյումրիի վթարային շենքերի և տնակների քանդման ու ըստ այդմ բնակիչներին փոխհատուցման մասին որևէ գումար հատկացված չէ:
«Վանաձորում կան վթարային շենքեր ու տնակներ: Ուզում եմ հասկանամ` ի՞նչ սկզբունք է կիրառվել Երևանին երկու մլրդ դրամ հատկացնելու համար, որպեսզի բնակիչներին փոխհատուցում տրամադրվի,մինչդեռ Վանաձոր, Գյումրի և այլ քաղաքաներում ոչ մի բան այդ ուղղությամբ նախատեսված չի»,- 2015թ-ի բյուջեի քննարկումների ժամանակ հարցրեց ԱԺ անկախ պատգամավոր, Վանաձորից ընտրված Էդմոն Մարուքյանը:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հորդորեց պատգամավորին՝չնեղսրտել: Ըստ նրա՝ պատճառը ֆինանսների բացակայությունն է: Բայց դրանք քննարկման հարցեր են, և անպայման կքննարկեն:
Աղբյուր՝ xosq.am