Ոչ թե նոր ավտո առնեն, քշեն, այլ տան մարզերին

29/10/2014

Ազգային ժողովում այսօր շարունակվում են պետական բյուջեի քննարկումները: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց, թե գերատեսչություններում որևէ տնտեսումներ եղել են, քանի որ միայն հավելավճարների մասին է ներկայացվում միայն: ՛՛Որտեղ ինչ տնտեսումներ են եղել նախորդ տարվա համեմատ՛՛,-հարցրեց նա:

Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ գերատեսչություններ կան, որ էլեկտրաէներգիայի օգտագործման, գործողումների գծով են տնտեսումներ ունենում, սակայն տնտեսումների հաշվին իրականացվում են վերաբաշխումներ, բայց այդ լինում են լրացուցիչ ծախսեր, որոնք լրացվում են հենց այդ վերաբաշխումների հաշվին:

Մարուքյանը հաև խնդրեց անդրադառնալ մամուլի այն հրապարակումներին, որ Քննչական կոմիտեի համար գումար է տրամադրվել, սակայն այդպես էլ պարզ չէ, թե դա ինչի վրա է ծախսվելու, նախ նշվել է, որ շենք կառուցելու համար է, հետո ասել են, որ ուրիշ բանի համար է: Բացի այդ պատգամավորը նշեց, որ Քննչական կոմիտեի ստեղծման ժամանակ ասվում էր, որ նոր ծախսեր չեն լինելու: Պավել Սաֆարյանն ասաց, որ ահնար էր, որ լրացուցիչ ծախսեր չլինեն, քանի որ աշխատավարձերի խնդիր կար նախևառաջ:

՛՛Խոսքն աշխատավարձերի մասին չէր, մենք կողմ ենք եղել, որ աշխատավարձերը բարձրանան, մենք լուրջ լոբբինգ ենք տարել դրա համար, խոսքը այն տեղեկությունների մասին է, որ շինարարություններ են կառուցվում ու բյուջեից այս սուղ պայմաններում դրա համար ֆինանսական միջոցներ են տրամադրվում՛՛,-բացատրեց պատգամավորը:

՛՛Առաջին հարցի հետ կապված՝ ես նկատի չունեի, որ ոչ թե տնտեսումներ անեն ու վերաբաշխեն իրենց գերատեսչությունների վրա, այլ այլ ֆինանսավորված ուղղություներին ուղղվի: Եթե տնտեսում կա, ուրեմն այդ գումարներն ավել են ֆիքսվում, ու դրանք պետք է տրամադրել այլ ոլորտների, օրինակ՝ մարզերին տրվող աջակցության շրջանակներում, ոչ թե տնտեսեն իրենց գերատեսչությունների համար, ասենք նոր ավտո առնեն, քշեն՛՛:

Պավել Սաֆարյանն ասաց, որ այդ հարցի հետ կապված ավելացնելու ոչինչ չունի, իսկ Քննչական կոմիտեի շենքի շինարարության վերաբերյալ նա ասաց, որ որևէ լումա նախատեսված չէ դրա համար:

 

Աղբյուր՝ henaran.am

Բաժին: Մամուլ