Թող տան մարզերին, ոչ թե նոր ավտո առնեն, քշեն. Էդմոն Մարուքյան

29/10/2014

Ազգային ժողովում այսօր շարունակվում են 2015թ. պետական բյուջեի նախնական  նախագծի քննարկումները: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց, թե գերատեսչություններում որևէ տնտեսումներ եղե՞լ են: Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ գերատեսչություններ կան, որ էլեկտրաէներգիայի օգտագործման, գործուղումների գծով են տնտեսումներ ունենում, սակայն տնտեսումների հաշվին իրականացվում են վերաբաշխումներ, բայց այդ լինում են լրացուցիչ ծախսեր, որոնք լրացվում են հենց այդ վերաբաշխումների հաշվին: Մարուքյանը նաև խնդրեց անդրադառնալ մամուլի այն հրապարակումներին, որ Քննչական կոմիտեի համար գումար է տրամադրվել, սակայն այդպես էլ պարզ չէ, թե դա ինչի վրա է ծախսվելու: Բացի այդ պատգամավորը նշեց, որ Քննչական կոմիտեի ստեղծման ժամանակ ասվում էր, որ նոր ծախսեր չեն լինելու: Պավել Սաֆարյանն ընդգծեց, թե ահնար էր, որ լրացուցիչ ծախսեր չլինեն, քանի որ աշխատավարձերի խնդիր կար նախևառաջ: «Եթե տնտեսում կա, ուրեմն այդ գումարներն ավել են ֆիքսվում, ու դրանք պետք է տրամադրել այլ ոլորտների, օրինակ՝ մարզերին տրվող աջակցության շրջանակներում, ոչ թե տնտեսեն իրենց գերատեսչությունների համար, ասենք նոր ավտո առնեն, քշեն», – նկատեց նա:

Լուսանկարը՝ Panarmenian photo

Աղբյուր՝ armlur.am

Բաժին: Մամուլ