Դրանով էլ չէիք տարբերվում ՀՀԿ-ական ամենավատ պատգամավորից. Մարուքյանը՝ Զուրաբյանին

24/02/2015

ԱԺ նիստում, երբ եզրափակիչ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` իր կողմից ներկայացված` կառավարման ճգնաժամի մասին նախագծի կապակցությամբ, նա խիստ քննադատության ենթարկեց նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ով երեկ քննադատել էր ՀԱԿ-ին այն բանի համար, որ միշտ հիասթափեցնում է ժողովրդին` իշխանափոխության կոչերից բացի, ոչինչ չանելով:

 

Այսօր Էդմոն Մարուքյանն ասաց. «Իմ երեկվա ելույթից հետո ես շատ դրական խոսքեր եմ լսել ու կանխատեսել էի, որ կսկսվեն իմ հասցեին վիրավորական խոսքեր: Դրանք սկսվել են և ընթացքի մեջ են ՀԱԿ-ի կողմից: Ես ասել էի, որ, ըստ էության, ոչ մի բանով չեք տարբերվում գործող իշխանությունից, որին որ դուք քննադատում եք, ու ես իմ ասածների մեջ կրկին համոզվեցի: Եվ մեկ բան էլ ասեմ, որ իմ ելույթի ժամանակ դուք ամբողջ ընթացքում ինձ խանգարում էիք, ձեր տեղից գոռում էիք ինչ-որ բաներ, բայց երբ հանրապետական պատգամավորն է այդպես խանգարում, դուք ասում եք՝ իշխանությունները խանգարում են մեզ: Այսինքն` դուք դրանով էլ չէիք տարբերվում հանրապետական ամենավատ պատգամավորից»:

 

Աղբյուր՝ yerkir.am

Բաժին: Մամուլ, Տեսանյութեր