Բաժին: featured
Նախկին նախագահները Արցախը դուրս են թողել բանակցային սեղանից, հիմա եկել, խոսում են Արցախի փրկության մասին
Խոսել ենք Արցախ այցելության արդյունքների, ՌԴ ԱԳՆ Լավրովի հայտարարությունների, բանակցային գերծընթացի և ներքաղաքական հարցերի մասին:
Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի «Renew Europe» խմբակցության հրավերով մասնակցում եմ Արևելյան գործընկերության կլոր սեղանին:
Հանդիպման ընթացքում քննարկվում են տարածաշրջանում անվտանգության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության մարտահրավերները, ինչպես նաև տնտեսական համագործակցության և ինտեգրացիոն հիմնահարցեր: Քննարկումը կազմակերպվել է հատուկ ԵՄ Խորհրդի և ՆԱՏՕ-ի հունիսի 23-24-ի գագաթնաժողովներին ընդառաջ, որպեսզի Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները ներկայացնեն իրենց երկրների հիմնախնդիրներն ու մարտահրավերները:
Մասնակցեցի արտաքին քաղաքականության և լուսաբանման վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» 13-րդ սեմինար-քննարկումը՝ «Տարածաշրջանի նոր մարտահրավերները» խորագրով:
Հունիսի 10-12-ին Ծաղկաձորում մասնակցեցի արտաքին քաղաքականության և լուսաբանման վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» 13-րդ սեմինար-քննարկումը՝ «Տարածաշրջանի նոր մարտահրավերները» խորագրով: Միջոցառման մասնակից լրագրողները կարողացան անկեղծ ու անմիջական մթնոլորտում, off-the-record ռեժիմով ուղղել իրենց հարցերը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ և ծանոթանալ ընթացիկ արտաքին քաղաքական գործընթացների մանրամասներին:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շատ հետաքրքիր քննարկում ունեցանք «Ի՞նչ ենք բանակցում և ինչպե՞ս» խորագրով:
Հունիսյան բաց ճամբարի շրջանակում հունիսի 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական և քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայում հյուրընկալվեցի և շատ հետաքրքիր քննարկում ունեցանք «Ի՞նչ ենք բանակցում և ինչպե՞ս» խորագրով:
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից կազմակերպված “Կատարինե 2022” կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էինք պանելային քննարկմանը:
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից կազմակերպված “Կատարինե 2022” կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանակներում` այսօր ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Ռուզաննա Ավագիմյանի հետ միասին հյուրընկալվել էինք “Հզորացնելով կանանց՝ հզորացնում ենք կուսակցությունները” միջկուսակցական պանելային քննարկմանը, պատասխանեցինք մասնակիցների հարցերին ու հետաքրքիր զրույց ունեցանք։
Եթե Արցախում հանդիպեինք նրանց հետ, կհասկանային, որ իրենց լիդերներն իրենց խաբում են
Խոսել ենք Արցախ այցելության արդյունքների, ՌԴ ԱԳՆ Լավրովի հայտարարությունների, բանակցային գերծընթացի և ներքաղաքական հարցերի մասին:
Ցավալի է, որ կան գործիչներ, ովքեր ստի միջոցով փորձում են խաթարել Հայաստանի և Արցախի պետական պաշտոնյաների համատեղ աշխատանքը:
Արցախի խորհրդարանում շուրջ երկու ժամ հանդիպումներ եմ ունեցել, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ: Քննարկել ենք բարձրացված բոլոր հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները:
Ընդգրկվել եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում, 5 տարի ժամկետով:
Սիրելի’ հայրենակիցներ, Ընդգրկվել եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում, 5 տարի ժամկետով: Վերջինս տարեկան 4 հանդիպում է անցկացնելու և հիմնականում մշակելու և Եվրախորհրդարանին ու Դաշինքի կառավարման մարմիններին է ներկայացնելու Եվրոպական տարածքում անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ փորձագիտական կարծիքներ։
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացավ ALDE (Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք) համաժողով 2022:
ALDE համանախագահներ ընտրվեցին ինձ արդեն հարազատ դարձած ընկերներ՝ սենատոր Թիմմի Դուլին (Timmy Dooley, Իռլանդիա) և Եվրոպական պառլամենտի անդամ Իլհան Կյուչուկը (Ilhan Kyuchyuk, Բուլղարիա): Նրանք ստանձնեցին կուսակցության համանախագահությամբ ղեկավարումը՝ ALDE նախագահ Հանս վան Բաալենի մահվանից հետո: Նրանց հաջողություն եմ մաղթել այդ դժվարին առաքելության մեջ և հրավիրել այցելել Հայաստան:
Մասնակցում եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի համաժողովին (ALDE Congress 2022) Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:
Այստեղ են ԵՄ հանձնաժողովի և պառլամենտի անդամներ, եվրոպական քաղաքական ուժերի ղեկավարներ։ Համաժողովի օրակարգում Դաշինքի նոր նախագահի ընտրության հարցն է, ինչպես նաև համաեվրոպական նշանակության հարցեր: Բնականաբար, օրակարգը ծանրաբեռնված է ռուս-ուկրաինական հակամարտության և դրա հետևանքների մասին քննարկումներով, իսկ իմ պարագայում, օրակարգում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման առկա գործընթացի մարտահրավերներն ու հայկական կողմի ջանքերի և մոտեցումների ներկայացումը եվրոպացի […]