Բաժին: Օրենսդրական նախաձեռնություններ
Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ
Ա1+-ի Կարծիք հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: 02/04/2015թ.
Էդմոն Մարուքյանին մերժեցին
Այսօր կառավարության նիստում մերժվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ Հայաստանում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից՝ թվայինի անցման ժամկետի հետաձգումը մինչև 2017 թվականը ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանում: Միաժամանակ, […]
Հնարավոր է՝ հեռուստատեսության թվայնացումը հետաձգվի երկու տարով
Այսօր կառավարության նիստում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորն օրինագծով առաջարկում է Հայաստանում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգել երկու տարով՝ մինչև 2017 թվականը: Նախարարը նշեց, որ պատգամավորի առաջարկությունն ընդունելի է, սակայն հետաձգման ժամկետների […]
Էդմոն Մարուքյանը կատարեց խոստումը
Խոստումս կատարեցի. Նախորդ ուրբաթ՝ մարտի 06-ին, շրջանառության մեջ եմ դրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում եմ ընդունել օրենքի անցումային դրույթների նոր խմբագրություն՝ հնարավորություն տալով երկարաձգել մարզային հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը 2 տարով (գործող խմբագրոթյան համաձայն՝ այդ լիցենզիաների գործողության ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսին): Ինչպես մի […]
Պահեստազորի սպաների համար աշխատանքային ստաժ կհաշվեն
Օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է համարել պետական կառավարման ոլորտի ստաժ: Համենայնդեպս, այսօր ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացրած նախագիծը`«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասով, ՀՀ ազգային անվտանգության, պաշտպանության եւ […]
Առաջարկում եմ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի մեղմացում անձնական մեքենայով ՀՀ այցելող մեր հայրենակիցների համար. Էդմոն Մարուքյան
Այսօր իմ կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ սահմանել, որ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով […]
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը եւ Էդմոն Մարուքյանը օրերս շրջանառության մեջ են դրել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետեւ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ: Օրենսդրական այս նախաձեռնության շուրջն էլ ծավալվեց մեր […]
Առաջարկում ենք պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ
Իմ և իմ գործընկեր Հովհաննես Սահակյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետև պահեստազորում ընդգրկված և հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ: Այսպիսով, ՀՀ զինված ուժերում ծառայած ու ծառայությունը սահմանված կարգով […]
Վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացնելու իրավունքը պետք է վերականգնվի. Է.Մարուքյան
Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը facebook-յան իր էջում գրել է, որ այսօր շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: «Խնդրո առարկա հոդվածը մասնավորապես նախատեսում է, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով: […]
Խաղատներում խաղամոլներին օրական 5-10 տոկոսով պարտքով գումար են առաջարկում
Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Ալեքսանդր Արզումանյանի ներկայացրած «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրինագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու համար։ Նախագիծն առաջարկում է օրենքով այնպիսի մեխաիզմներ սահմանել, որ խաղամոլները կարողանան դիմել լիազոր մարմնին, տվյալ դեպքում՝ ֆինանսների նախարարությանը, և 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով սահմանափակել իրենց մուտքը […]