Բաժին: Մամուլ
ՀՀ-ում մասնավոր մուլտիպլեքս չի ստեղծվում, որովհետև պետական տուրքը շատ մեծ է. Էդմոն Մարուքյան
Անդրադառնալով Հայաստանում մասնավոր մուլտիպլեքսին (թվային հեռարձակման ժամանակ մի հաճախականության վրա հեռարձակվող հեռուստածրագրերի ամբողջ փաթեթին), նա ասաց. «Հայաստանում մասնավոր մուլտիպլեքս չի ստեղծվում, ներդրումներ չեն կատարվում, որովհետև դեռևս դեկտեմբերին մենք ասում էինք, որ պետական տուրքը շատ մեծ է նախատեսված, արված է այնպես, որ շուկայում պահանջարկ չի լինելու և բոլոր հեռարձակողները ներգրաված են պետական մուլտիպլեքսի մեջ՝ բացառությամբ մարզային […]
Հանել արագաչափերը, ՊԵԿ-ի Դիլիջանի կենտրոնը վաճառել…Մարուքյանի 12 առաջարկները՝ վարչապետին
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, տեղեկացնելով, որ իրեն չի հաջողվել շաբաթ օրը մասնակցել «վարչապետի հետ հակակոռուպցիոն քննարկման մտքի գրոհին», ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ 12 առաջարկներով, որոնք, ըստ նրա կարող են նպաստել կոռուպցիայի կրճատմանը: Մարուքյանի առաջարկների ընդհանուր բնույթը ներկայացնում ենք ստորեւ. 1. Գազամատակարարման համակարգի ուսումնասիրությունները կյանքի կոչել՝ հասնելով նրան, որ ոլորտում չարաշահումները բացառվեն, ինչը կարող […]
Զինվորը պետք է զգա, որ իր թիկունքում զարգացող համայնքներ կան, և էդ հողը պահելը իմաստ ունի Լարիսա Փարեմուզյան
«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը – Տավուշի մարզի սահմանային գյուղերը պաշտպանական և տնտեսական տարիներով չլուծվող խնդիրներ ունեն: Դրանք լուրջ սպառնալիքներ են մեր երկրի ազգային անվտանգության համար: Ինչպե՞ս եք վերաբերվում սահմանային գյուղերի խնդիրներին: – Գիտեք, ես չորս տարի է՝ խորհրդարանում լոբինգ եմ անում, որ երկրում ապակենտրոնացման քաղաքականություն վարվի և Երևանի ու մարզերի, […]
«Կրճատումների տեղ շատ կա. լավ է ուշ, քան երբեք». Էդմոն Մարուքյանը՝ Հովիկ Աբրահամյանին
2016-ի բյուջեն քննարկելիս պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին դժգոհեց, որ այս սուղ պայմաններում կառավարության պատերը ոսկեզօծելու համար միայն 15,8 մլն դրամ են ծախսել: Հիշեցնենք, որ կառավարության շենքի ներքին հարդարման համար ճոխ-ճոխ ծախսեր էին արել՝ 241 մլն դրամի, որը մեզ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում: Այն ժամանակ, երբ էլի պատերազմական երկիր ունեինք, էլի աղքատ […]
«Պետք է օրենքները գործեն Հայաստանում, և ոչ թե՝ ջենթլմենական համաձայնությունները». Էդմոն Մարուքյան
«Մենք ի՞նչ պայմանավորվենք, որ հանցագործություն չե՞նք անելու»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԱԺ ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանի «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրելու առաջարկին: Հիշեցնենք, որ երեկ Ա. Վարդանյանն առաջարկեց քաղաքական ուժերին 2017 թվականի ընտրություններին ընդառաջ ստորագրել «ջենթլմենական համաձայնագիր», որ ընտրակաշառք չեն բաժանելու: Է. Մարուքյանը նկատեց, որ ընտրակաշառք տալը […]
Եթե գործող իշխանությունն իր մեջ ուժ չգտնի փոփոխություններ նախաձեռնելու
Մեր զրուցակիցն է ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն ՄարուքյանըՊարոն Մարուքյան, Լավրովի այցի վերջին օրը կազմակերպված բողոքի ակցիան առանց միջադեպերի և ոստիկանության կողմից հսկայական թվով քաղաքացիների բերման ենթարկվածների չանցավ։ Հակառուսական տրամադրություններ մեր երկրում իշխանության կողմից սվիններով են ընդունվում։ Ինչո՞ւ։Կարծում եմ՝ հակառուսական տրամադրություններ չկան, այլ կան ճիշտ հարցադրումներ և տեղի ունեցածից շատ ճիշտ […]
Տարածքային ցուցակներից պետք է հրաժարվել, այլապես մեծամասնականից ավելի վատ համակարգ ենք ներդնելու
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցադրումները նոր ընտրական օրենսգրքում տարածքային ցուցակների ներդրման բացասական հետևանքների մասին, որի արդյունքում մեծամասնականից ավելի վատ համակարգ է ներդրվելու: 25/04/2016թ.
Անտառների ոչնչացմանն ուղղված նախագիծ խորհրդարանում
Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մինչ բոլորիս մտքերը զբաղված են սահմանում տիրող լարված իրավիճակով, կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ անտառային օրենսգրքում: Նշված օրենսդրական նախաձեռնությամբ, բացի այլ “բարեփոխումներց”, առկա է նաև անտառի համար նոր պոտենցիալ սպառնալիք՝ նախատեսվում է անտառները հատկացնել կառուցապատման նպատակով: Մի կողմ թողնելով գործող օրենսդրության հետ հակասությունների քննարկումը՝ այստեղ միայն նշենք, […]
«Մենք Լավրովին պետք է դիմավորենք մեր պահանջներով». Էդմոն Մարուքյան
«Ես կարծում եմ, որ մենք պետք է բազմաթիվ հարցերի պատասխան ստանանք և ես ինքս ակնկալում եմ, որ այստեղ Լավրովը հայտարարի, որ իրենք քննարկել են և ամենաբարձր մակարդակում որոշում են կայացրել, որ դադարեցնում են Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը` խոսելով ՌԴ ԱԳ նախարար […]
Մաքսայինի գործով նոր զարգացումներ են սպասվում
Մեր տեղեկություններով` ուժային կառույցներում նոր զարգացումներ են սպասվում մաքսային ծառայության վերաբերյալ youtube-ում տեղադրված եւ կարճ ժամանակ անց անհետացած տեսա-լսանյութի քննության գործով: Հիշեցնենք, որ այս տեսա-լսանյութը համացանցում էր հայտնվել մարտի 30-ին եւ մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում: Դա բաց նամակ էր, որով «ՀՀ մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցներ» ներկայացնում էին մաքսային ծառայությունում տարիներ շարունակ գործող […]