Author Archive: edd
Մտահոգություն ԱԺ Էթիկայի հանձնաժողովի մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մտահոգություններն ու առաջարկները կապված ԱԺ Էթիկայի հանձնաժողովն ավելի պրոֆեսիոնալ դարձնելու կապակցությամբ:
«Քրգործը ասենք կհարուցվի, իսկ ՀՀ քաղաքացիներին հայտնի դարձած տեղեկության հետ ի՞նչ պետք է արվի». Էդմոն Մարուքյան
ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր, փաստաբան-իրավապաշտպան Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի՝ այսօր համացանցում հայտնված գաղտնի ձայնագրությանը դրան հետևած հայտարարություններին և արձագանքներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն է իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ, որ պետք է քրեական գործ հարուցվի ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի հատկանիշներով, որի համաձայն` «Քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ […]
«Դեմ առ դեմ». Ռուբեն Մելիքյան – Էդմոն Մարուքյան
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 64-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը եւ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Քննարկման թեման` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ազդեցությունը Հայաստանի դատաիրավական համակարգի վրա:
Հարցազրույց Հ1-ի եթերում
Հ1-ի եթերում Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Նվեր Մնացականյանի հյուրերն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Մարգարիտ Եսայանը: 10/12/2012
Has Edmon Marukyan Become Pro-Government or Perhaps, Police Officers Are Really Sensitive?
Today is Human Rights Day. www.aravot.am inquired of Edmon Marukyan, a member of the National Assembly and a former counselor, how he would assess the state of human rights protection in Armenia. He replied: “There is no grade to give like B, A or C. There are problems with regard to human rights, and the […]
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի քննարկում
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցադրումները «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի քննարկման ընթացքում:
Դատավորների թվի ավելացման և աշխատավարձերի մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցադրումները ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին դատավորների թվի ավելացման և աշխատավարձերի մասին, ինչպես նաև ելույթը նշված թեմայի առնչությամբ:
Օրենսդրական նախաձեռնություն` մշակութային հուշարձանների տեղափոխման նախադեպը կանխելու նպատակով
Խորհրդարանում իր ելույթի ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին Կառավարության որոշմանը և հայտարարեց, որ հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ:
Մարուքյանի դիտողությունը՝ նախարարին
Պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիտողություն է անում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին: Համաձայն ԱԺ կանոնակարգի 84-րդ հոդվածի, ելույթ ունեցողը պարտավոր է մեկ ժամ տևողությամբ ներկայացնել պետբյուջեի վերջնական նախագիծը և դրան ուղղված բոլոր առաջարկությունները, ինչը տեղի չէր ունեցել:
Հուշարձանների տեղափոխման մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադառնում է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին Կառավարության որոշմանը և հայտարարում, որ մշակութային հուշարձանների տեղափոխման նախադեպը կանխելու նպատակով հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ:



