Բաժին: Մամուլ
ՀՀ-ում փաստաբանական համայնքը շատ կայացած է` որեւէ մեկս թույլ չենք տա, որ գրոհ տեղի ունենա մեր նկատմամբ. Էդմոն Մարուքյան
ՀՀ-ում փաստաբանների նկատմամբ հարուցվող քրեական գործերը կարծես թե գնալով ավելի հաճախակի եւ սովորական բնույթ են սկսում կրել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փաստաբանների դպրոցի նախկին տնօրեն, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Հերթական քրեական գործի հետ կապված՝Orer.am-ը […]
Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը դեմ է առաջարկվող սահմանադրական փոփոխություններին
ԱԺ անկախ պատգամավորը, սակայն, նշում է, որ «Ոչ»-ի ճամբարն իրենց տեղը չէ։ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին։ Պատգամավորը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից են, քանի որ դա եվրոպական կառավարման մոդելն է։ Մինչդեռ ներկայացված փաստաթուղթը, նրանց կարծիքով, ոչ թե այդ մոդելն է, այլ […]
Ու՞ր է գնում եւ ի՞նչ է անելու Էդմոն Մարուքյանի նախաձեռնությունը
Նախօրեին պաշտոնապես ազդարարվեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության մասին: Նախաձեռնությունը երեկ պատրաստել էր նաեւ վիդեուղերձ, որտեղ նախաձեռնության անդամները կարճ անդրադառնում էին երկրի քաղաքական համակարգին, իրենց նպատակներին: Թեմայի վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք Էդմոն Մարուքյանին. -Պարոն Մարուքյան, ովքե՞ր են նախաձեռնել «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը: Խնդրում ենք նշել անուններ: -Արդեն բազմիցս խոսել եմ […]
Կառավարությունը խտրական վերաբերմունք ունի. Նաիրիտի պարտքը մարվեց, Քիմպրոմինը՝ ոչ. Էդմոն Մարուքյանը
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ հայտարարությունների ժամին այսօր անդրադարձավ Վանաձորի Քիմպրոմի չլուծված խնդրին, երբ շուրջ 200 աշխատող ինը ամիս աշխատավարձ չի ստացել։ Նա նշեց, որ Վանաձորում հանդիպել է աշխատակիցների հետ, ովքեր օրեր առաջ մի քանի ակցիաներ են արել, փորձել են փակել Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, սակայն չի ստացվել: «Ակցիաները շարունակվում են, սակայն որևէ մեկը […]
Փաստորեն մեր երկրում ինքնիշխանության դեմ խոսելը նորմալ է ընկալվում
Մեր զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն ՄարուքյանըՊարոն Մարուքյան, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ձեր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում եք պատասխանատվություն սահմանել Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար, որոնցով վերջերս հանդես էր եկել Անդրանիկ Նիկողոսյանը, ով առաջարկում էր Հայաստանը միացնել Ռուսաստանին։ Ի՞նչ եք պատրաստվում անել նման եզրակացությունից հետո։Այս նախաձեռնությունը […]
ԱԺ քննիչ հանձնաժողովները պետք է օժտված լինեն իրական լծակներով
ԱԺ քննիչ հանձնաժողովները պետք է օժտված լինեն իրական լծակներով, որպեսզի կարողանան իրենց առջև դրված խնդիրները լուծել. Սահմանադրական բարեփոխումների նախագծի «Ազգային ժողովը» գլխի 108-րդ հոդվածով նախատեսվում է ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներ, սակայն այդ հանձնաժողովներին չեն տրվում այնպիսի լիազորություններ, որոնք անհրաժեշտ են կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրին: Ըստ նախագծի քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով […]
Որքան հաճախակի ընտրություններ, այնքան շատ ժողովրդավարություն
Սահմանադրական բարեփոխումների նախագծի «Տեղական ինքնակառավարման մարմինները» գլխի 180-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն՝ 5 տարին 1 անգամ պարբերականությամբ: Այժմյան գործող սահմանադրության 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այդ մարմիններն ընտրվում են 4 տարի ժամկետով, իսկ սահմանադրության նախկին խմբագրությամբ (105-րդ հոդված)՝ տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում էին 3 տարի ժամկետով: Ընդ որում, 2002թ. […]
Կառավարությունը կմերժի Էդմոն Մարուքյանի նախագիծը
Երեկ կառավարությունում տեղի ունեցած կոմիտեի նիստում քննարկվել է պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասինե օրենքի նախագիծը և որոշվել է դրան բացասական եզրակացություն տալ: Հիշեցնենք, որ այս նախագծով պատգամավորն առաջարկում էր քրեականացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը: Հիշեցնենք, որ Է. Մարուքյանը որոշեց նման նախաձեռնությամբ […]
Սահմանադրության նախագծում պետք է իրական խորհրդարանական լծակներ նախատեսել
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Եթե իրապես ցանկություն և քաղաքական կամք կա Հայաստանը դարձնել խորհրդարանական պետություն, ապա սահմանադրության նախագծում պետք է իրական խորհրդարանական լծակներ նախատեսել, որոնք թույլ կտան իրական մասնակցություն ունենալ գործադիր իշխանության ձևավորման գործում և խորհրդարանական վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ: Ես առաջարկում եմ. նախարարների, մարզպետների, դեսպանների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց […]